Կարևոր իրադարձություններ

Աշնանը մազաթափությունը կանխելու հինգ մեթոդ

10 Հոկտեմբեր, 2015 18:00
Աշնանը մազաթափությունը կանխելու հինգ մեթոդ
Աշնանը մազերի չափից ավելի թափվելը չպետք է զարմացնի և անհանգստացնի: Բոլորը գիտեն, որ դա անցումային շրջան է, երբ փոխվում է նաև մաշկի և մազերի վիճակը: Ցրտերն ընկնելու հետ մազերին հարկավոր է ավելի շատ սնունդ ու խոնավություն: Մազերն ամրացնելու համար փորձեք հետևյալ ստուգված մեթոդները 1. Փոխեք օրակարգը: Այն հարստացրեք հագեցած ճարպերով` ձիթապտղի յուղ, ձիթապտուղ, արևածաղկի և դդմի սերմեր: Երկու օրը մեկ օգտագործեք ձուկ, վիտամիններ և մրգեր: Մի հրաժարվեք սառեցված մթերքից: 2. Ավելի քիչ օգտագործեք վարսահարդարիչ: Ծայրահեղ դեպքում մազերը չորացրեք միայն սառը օդով: 3. Ազատ ժամանակ խոնավացրեք մազերը: Օրինակ, լվանալուց առաջ մազերին դրեք դիմակ և թողեք մեկ ժամ: Լվանալուց հետո անպայման մազերին քսեք բալզամ: 4. Պարբերաբար կատարեք գլխի մաշկի նուրբ պիլինգ հատուկ միջոցներով: Եթե գլխի մաշկը շուտ է յուղոտվում, ապա լվանալուց գլխի մերսում մի կատարեք: Այն մի լվացեք շատ տաք ջրով: Տաքացած մաշկը ավելի շուտ է քրտնում և ճարպոտում: 5. Ցուրտը և ուժեղ քամին վնասում են մազերը և գլխի մաշկը: Այդ պատճառով աշնանը և ձմռանը կապեք մազերը և անպայման գլխարկ կրեք: https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/796113710510750?notif_t=close_friend_activity
 

Լրահոս

Դիտել ավելին