Կարևոր իրադարձություններ

Մասիսում աղանդավորական կառույցներից մեկի շարքերը մտած երիտասարդը նետել է իրեն կամրջից ու մահացել

10 Հոկտեմբեր, 2015 17:38
Մասիսում աղանդավորական կառույցներից մեկի շարքերը մտած երիտասարդը նետել է իրեն կամրջից ու մահացել

«Այս պահին նորաբաց կամ նոր ակտիվ գործունեություն ծավալող մոտ 10 աղանդավորական կառույց կա։ Նրանցից շատերը մարդկանց խաբում են, տանում բժշկության եվ փրկության քարոզների»: Այս մասին Shabat.am-ին փոխանցեց Միացյալ Երիտասարդական Լիգայի համանախագահ Դանիել Պետրոսյանը:

«Աղանդավորական շարժումներ օրեցօր բացվում ու ավելանում են։ Ուղղակի դեռ չենք հայտարարում նորաբաց աղանդավորական կառույցների անունները, բայց հավաստիացնում եմ շատերը կան արդեն: Վերջերս Մասիս քաղաքում մի երիտասարդ տղա՝ մտնելով աղանդավորական կառույցներից մեկի շարքերը, օրերս իրեն գցել էր կամրջից ու մահացել»,-ասաց նա։

Դանիել Պետրոսյանի խոսքով, մի քանի մարզերից ունեն տեղեկություն, որ երիտասարդներ են շրջում և բուկլետներ բաժանում՝ հրավիրելով մարդկանց փրկության քարոզների։

Նա նշեց, որ նորաբաց կառույցները գործում են ավելի զգույշ, հիմքը դնելով միայն կառույցի գովազդի վրա։

Անդրադառնալով ժամանակին մեծ աղմուկ բարձրացրած «Պենտեկոստե» աղանդին և դրա հիմնադիր Նինել Մովսիսյանի գործունեությանը, Դանիել Պետրոսյանն ասաց. «Այդ աղանդի վերաբերյալ ձայնագրություններ կան, որոնք ռեալ քր. գործ է։ Ուղղակի կողմերից մեկն Հայաստանում չէ, այդ իսկ պատճառով խնդրել է դեռ չհրապարակենք այդ ձայնագրությունը: Այդտեղ պարզ երեվում է, որ աղանդի ղեկավարները սպառնում են այդ աղջկան։ Որն իրենց տասնյակ հազար դոլարներ է նվիրաբերել»։

 

Լրահոս

Դիտել ավելին