Կարևոր իրադարձություններ

Թուրքական զինուժը շարժվում է ալ-Բաբի քաղաքը, որը գտնվում է ԻՊ-ի վերահսկողության տակ

07 Սեպտեմբեր, 2016 12:32
Հեղինակ՝ Սարգիս Գրիգորյան
Թուրքական զինուժը շարժվում է ալ-Բաբի քաղաքը, որը գտնվում է ԻՊ-ի վերահսկողության տակ

Ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ Սիրիայի հյուսիսում գտնվող «Իսլամական պետության» առանցքային կայանատեղիներից մեկը՝ ալ-Բաբ քաղաքն իր շրջակայքով, հայտարարվում է ռազմական տարածք: Թուրքիայի նախաձեռնած «Եփրատի վահան» ռազմգործողության երրորդ փուլի շրջանակներում ալ-Բաբում տեղի են ունենալու ռազմական գործողություններ «Իսլամական պետության» զինյալներից քաղաքն ազատագրելու նպատակով:

Այս պահին թուրքական զինուժն ու նրանց կողմից սատարվող սիրիական ընդդիմադիր խմբավորումները շարժվում են ալ-Բաբի ուղղությամբ: Քաղաքը վաղուցվանից է գտնվում ԻՊ-ի վերահսկողության տակ, այստեղ կան կառուցված ամրություններ, այն կարևորություն է ներկայացնում իսլամականների համար, այս հատվածում իսլամականները կենտրոնացրել են զգալի ներուժ և այստեղ պլանավորված մարտերը թեժ են լինելու: Միայն ընդդիմադիրների ներուժով այն հնարավոր չէ նվաճել ԻՊ-ից, ավելին, այս պահին Սիրիայի տարածքում գտնվող թուրքական զինուժը ևս բավարար չէ այն գրավելու համար:

Ալ-Բաբն այդքան հեշտ չի տրվի, և հավանաբար թուրքերը կհամալրվեն, այս հատվածում կկենտրոնացվեն ընդդիմադիր ուժերի մեծ քանակություն և նրանց կօգնեն նաև կոալիցիոն օդուժի ավիահարվածները:

Այնպես որ Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում դեռևս կշարունակվեն (շարունակվում եմ) թեժ մարտերը, սակայն ցավալին այն է, որ թուրքական զինուժն ու Անկարայի կողմից աջակցություն ստացող ընդդիմադիր ուժերն աստիճանաբար մոտենում են Հալեպին, որը մոտ 30 կմ. վրա է գտնվում ալ-Բաբ քաղաքից:

 

Լրահոս

Դիտել ավելին