Կարևոր իրադարձություններ

Եթե մարզադպրոցում լավ պայմաններ լինեն, այնտեղից միայն մեկ օլիմպիական չեմպիոն չի լինի. Ա. Ալեքսանյան (տեսանյութ)

06 Սեպտեմբեր, 2016 15:53
Եթե մարզադպրոցում լավ պայմաններ լինեն, այնտեղից միայն մեկ օլիմպիական չեմպիոն չի լինի. Ա. Ալեքսանյան (տեսանյութ)

Ռիոյի օլիմպիադայից մեդալներով վերադարձած հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները այսօր հանդիպել են լրագրողների հետ ու կիսվել իրենց տպավորություններով: Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նշեց, որ հպարտություն է ապրում՝ լինելով Հայաստանի 14-րդ օլիմպիական չեմպիոն:

«Զգում եմ, թե մարդիկ ինչ ուրախություն են ապրել, իմ հաղթանակով մի ամբողջ ազգ է ուրախացել: Ձգտում եմ առաջ շարժվել»,- ասաց նա:

Արթուր Ալեքսանյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, կուզեր Օլիմպիական խաղերն իր համար հիշվեին չեմպիոնությամբ, ինչն արդեն, իրականություն է: Այսօր Shabat.am-ը չեմպիոնից հետաքրքվել է, թե ո՞րն է լինելու նրա հաջորդ քայլը, ինչ նպատակներ ունի նա այժմ:  

«Ես չեմ հանգստանալու: Ես միշտ ձգտում եմ անընդհատ առաջ շարժվել: Եվ նաև ցանկանում եմ Եվրոպայի ոսկիները, աշխարհի ոսկիները: Եվ ինչու չէ՞, նաև ցանկանում եմ նաև դառնալ Օլիմպիական կրկնակի հաղթող»,-ասաց Ալեքսանյանը:

Մարզիկի հաղթանակից հետո շատ է խոսվում Գյումրիում նրա անվան մարզադպրոցի անմխիթար պայմանների մասին: Հետաքրքրվել ենք, թե ի՞նչ է ինքը մտածում այդ հարցի շուրջ և ինչ դժվարությունների առջև է կանգնել այս ընթացքում պարապմունքների ժամանակ: Ինչպես նաև, թե երբ պետք է լուծվի մարզադպրոցի պայմանների հարցը:

«Երբ պետք է լինի այդ հարցի  լուծումը, ես էլ չեմ կարող ասել: Երևի դա ուրիշ մարդկանց պետք է հարցնեք: Շատ դժվար է այնտեղ մարզպվելը, երևի բոլորդ էլ տեսեք եք, թե ինչ վիճակ է: Լավ կլինի, որ լավ պայմաններ լինեն: Եթե լավ պայամներ լինեն, այնտեղից մեկ օլիմպիկակյան չեմպիոն չի լինի: Ես հուսով եմ, որ այնտեղից շատ օլիմպիական չեմպիոններ կլինեն: Ասում են, որ դա պետք է վերանորոգի Գյումրու ինքնակառավարման մարմինը, ասեմ, որ ես միայն Գյումրին չեմ ներկայացնում, ես ներկայացնում եմ ամբողջ Հայաստանը : Սպորտի նախարարությունը, ՀԱՕԿ-ը և  մյուս բոլորը կազմակերպությունները դա պետք է վերանորոգեն»,-ասաց չեմպիոնը:

Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը, ով հենց մարզադպրոցի տնօրենն է, հայտնեց, որ 2004-2005թթ սկսած նա տարբեր գրություններով դիմել է ղեկավարներին.  2008 թ սկսած ինձ միշտ պատասխանել  են, որ այդ մարզապրոըց վերանորոգման ցուցակում առաջինն է հենց գումար եղավ, առաջինը տրամադրվելու է հենց այդ դպրոցի վերանորոգմանը: Այդպես ամեն տարի հարցը տեղափոխվել էթ հաջորդ տարի»:

 

Կարինա Սահակյան

Խաչատուր Էլլոյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին