Կարևոր իրադարձություններ

Ոչ մեկին չեն զիջի արյան գնով ձեռք բերված ազատությունը. Ռուզաննա Խաչատրյանը երեխաներին ուղեկցել է դպրոց

01 Սեպտեմբեր, 2016 12:32
Հեղինակ՝ Ռուզաննա Խաչատրյան
Ոչ մեկին չեն զիջի արյան գնով ձեռք բերված ազատությունը. Ռուզաննա Խաչատրյանը երեխաներին ուղեկցել է դպրոց

Պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Գիտելիքի օրվա կապակցությամբ ու հրապարակել իր երեխաների լուսանկարները. «Այսօր Հայաստանում դպրոց և բարձրագույն ուսումնական հաստատություն է գնում ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ սերունդը: Անցնելով դպրության ու գիտության դժվար, ազնիվ ու ճշմարիտ ճանապարհը՝ նա գիտակցելու է, որ սերը գիտության հանդեպ սեր է դեպի ճշմարտությունը, ուժ՝ այն բարձրաձայնելու: Քաջ գիտակցելու է, որ դպրության ճանապարհը ճանապարհ է դեպի լույս, դեպի ազատություն, այն ազատությունը, որ անձնուրաց պայքարով, հերոսական մաքառումով ձեռք են բերել իրենց հայրերը, կյանքի ու արյան գնով պահում են իրենց եղբայրները, և իրենք էլ ընկրկելու իրավունք չունեն:

Այսօր իրենք սրտի տրոփյունով կմտնեն այն դասարանները, որոնք կրում են մեր նորօրյա հերոսների անունները, կերդվեն շարունակել նրանց սրբազան պայքարը և երբեք և ոչ մեկին չե՛ն զիջի արյան գնով ձեռք բերված ազատությունը, քանզի «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՉԷ, ԻՆՉ ՏԱԼԻՍ ԵՆ ՁԵԶ. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ԻՆՉԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԽԼԵԼ ՁԵԶԱՆԻՑ» (Վոլտեր)»:

Ռուզաննա Խաչատրյան

 

Լրահոս

Դիտել ավելին