Կարևոր իրադարձություններ

Առնվազն 51 մարդ է զոհվել, իսկ 69 վիրավորվել են Թուրքիայում ահաբեկչի կոմից իրականացված պայթունի հետևանքով

22 Օգոստոս, 2016 11:22
Հեղինակ՝ Կիլիկիա Հայաստան
Առնվազն 51 մարդ է զոհվել, իսկ 69 վիրավորվել են Թուրքիայում ահաբեկչի կոմից իրականացված պայթունի հետևանքով
Առնվազն 51 մարդ է զոհվել, իսկ 69 վիրավորվել են Թուրքիայի հարավ-արևելյան Գազինթեփ նահանգում օգոստոսի 20-ի ուշ երեկոյան հարսանիքի արարողության ժամանակ մահապարտ ահաբեկչի կոմից իրականացված պայթունի հետևանքով: Մահապարտ ահաեկիչը 12-14 տարեկան տղա երեխա է եղել:
Հարսը և փեսան ծանր վիրավորվել են: Հարսանիքի մասնակիցները հիմնականում եղել են Վան և Սիիրտ նահանգներից: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ն:
Թուրքիայի նախագահ Էրդողանը դատապարտել է հարձակումը և հանդես եկել հայտարարությամբ, նշելով, որ «Չկա ոչ մի տարբերություն PKK- ի (Քրդական բանվորական կուսակցությանՃ, FETÖ-ի (Ֆեթուլլահիստ ահաբեկչական կազմակերպություն) կամ ԻՊ-ի միջև: Բոլորն էլ ահաբեկիչներ են»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին