2016թ. հուլիսի 17-ից 31-ը ժամանակահատվածում 675-ից ավել քաղաքացիներ ապօրինի տարվել են ոստիկանական բաժիններ, ներքին զորքերի զորամասեր, ապօրինի ազատազրկվել են, ենթարկվել ծեծի ու ճնշումների, ցույցերի ժամանակ ենթարկվել են ֆիզիկական բռնությունների..Բոլորին դիմում եմ` ներկայացրեք Ձեր անհատական բողոքները Հատուկ քննչական ծառայությանը, մի հապաղեք, մի վախեցեք, մի մոռացեք, չի կարելի անտեսել խախտված իրավունքների փաստերը: Մենք պայքարում ենք իրավական պետություն ունենալու համար, որի կարևոր ուղղություններից է կոնկրետ իրավունքների համար պայքարը` և տեղ չունի իրավապահ համակարգի նկատմամբ հավատի բացակայությունը, դա չի կարող բողոքը ներկայացնելուց հրաժարվելու պատճառ հանդիսանա Ձեր համար: Իշխանությունը խախտել է զանգվածաբար մարդու իրավունքները, և պետք է հանձինս Ձեր բողոք-դիմումների ետ ստանա իր պատկերը` թող ծանրաբեռվի ՀՔԾ -ն Ձեր դիմումներով...