Գյումրիի ոստիկանական բաժանմունքի դիմաց, իրավիճակը լարված է Այնտեղ հավքվել են մի խումբ քաղաքացիներ, ովքեր փակեել են ճանապարհը՝ պահանջելով բերման ենթարկվածներին ազատ արձակել: Մի քանի րոպե տեւողությամբ քաշքշուկ է սկսվել ոստիկանների ու ցուցարարների միջեւ: Այժմ կարծես թե հանգիստ է իրավիճակը, սակայնհնարավոր է բերման ենթարկվածներին ազատ չարձակելու դեպքում իրավիճակը կրկին լարված դառնա: Հիշեցնենք, որ այսօր բերման էին ենթրակել, ապա նորից ազատ արձակել նաև Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին: