Shabat.am լրատվական կայքի նոր նախագծի` Business Insider-ի, շրջանակներում բացահայտել ենք Երևանի սրտում գտնվող` ֆրանսիական ոճով ստեղծված Լուի Շարդեն սրճարանի, և գերմանական խոհանոցով արդեն հայտնի Հանս և Ֆրանս ռեստորանի պատմությունները: Երևանում և Մոսկվայում գործող Լուի Շարդեն սրճարանների ցանցը շուտով տարածում կգտնի նաև Թեհրանում:
Առաջին հայացքից ռոմանտիկ և հարմարավետ միջավայր ունեցող այս սրճարանը հաջողություն գրանցած իր պատմությունն ունի.
-Մենք ներկայացրել ենք Ֆրանսիան, սերն ու ռոմանտիզմը,- Shabat.am-ի հետ զրույցում սրճարանի սեփականատեր Կարեն Մարգարյանն այս մի քանի բառերով ամբողջացրեց այն կերպարը, որն իրենք փորձել են ստանալ:
Սրճարանում աբողջությամբ ներկայացված է Լուիի և Աննայի սիրո պատմությունը: Եվրոպայի գյուղերից մեկում ծնված Լուին այգում սիրահարվում է Աննային, սակայն, հետագայում կորցնում է իր սիրելիին: Օրերից մի օր, երբ քաղաքում հիմնում է իր սեփական սրճարանն ու հրավիրում է լրագրողներին՝ լուսաբանելու, նրանց մեջ նկատում է Աննային.
-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր այցելուները հիմնականում լինելու էին աղջիկները, սրճարանի դիզայներական լուծումները ստեղծվեցին սիրային պատմության հիման վրա: Սրճարանի ամեն անկյունում Լուին և Աննան են՝ տարբեր իրավիճակներում:
Սրճարանի անվանումը ստեղծվեց վիճակահանությամբ.
-Արդեն կար սրճարանի պլատֆորմը, սակայն անունը չկար, ֆրանսիական մի քանի ազգանուններ վերցրեցի և բաժանեցի մոտ 50 մարդկանց միջև: Վերջինը մնաց՝ Շարդեն և Լա ֆրեդ, հաղթեց երկրորդ տարբերակը, սակայն չգիտես թե ինչու ես ընտրեցի Շարդենն ու անունն ուղարկեցի դիզայներին, սակայն ասաց, որ ինչ-որ բան կարծես թե պակասում է, հետո ավելացրեցի Լուի-ն ու սրճարանն անվանեցինք Լուի Շարդեն: Սրճարանի հիմքում ընկած է Ֆրանսիայի քո անկյունը, բարձր որակը, յուրահատուկ ուտեստները, որոնք պատրաստվում են միայն մեր սրճարանում:
Լուսանկարում՝ Կարեն Մարգարյանն է
Սրճարանի սեփականատերը վստահեցնում է, որ ցանկացած երկրում այդ թվում՝ Հայաստանում, բիզնես սկսելը հեշտ չէ, սակայն գլխավոր պայմաններից մեկը պետք է լինի այն, որ աշխատանքը սիրով կատարվի.
-Հիմնական նպատակը եղել է այն, որ ստեղծենք այնպիսի բրենդ, որը ներկայացնենք նաև Եվրոպայում: Իրականում բիզնես սկսելու և պահելու մեջ դժվարություններ չկան, դա կախված է նրանից, թե ով է այդ բիզնեսը ստեղծում, հարցը նրանում է, որ քո ստեղծածը սիրու՞մ ես, թե՞ ոչ:
Մասնագիտությամբ տնտեսագետ Կարեն Մարգարյանն իր բիզնես գործունեությունը ծավալել է նաև IT ոլորտում՝ հիմնելով Ինտերակտիվ կաբելային հեռուստատեսությունը, սակայն շատ չանցած հասկացել է, որ դա իրենը չէ.
-Ես մասնագիտացված եմ արտադրության ոլորտում, ռեստորանների և սրճարանների բիզնեսի հետ կապ չեմ ունեցել, սակայն սիրում եմ համեղ ուտեստներ ուտել, այդ պատճառով էլ նախընտրեցի բիզնես գործունեությունս շարունակել այստեղ:
-Եթե մենք աշխատակիցներ ենք ընդունում, նրանք պետք է լինեն դրական մարդիկ, նրանց ընտրելիս պատկերացնում ենք, որ տվյալ աշխատակիցները կարող են լինել օրինակ՝ Լուիի քույրը կամ եղբայրը:
Լուի Շարդենն այն սրճարանների է պատկանում, որտեղ ծխել չի թույլատրվում.
Հանս և Ֆրանս ռեստորանը
Եթե ցանկանում ես խելացի դառնալ, խաղա խելացի մարդկանց հետ. Նման մտքի արտահայտումը, թերևս պատճառ դարձավ, որ Բեկոն, Զատիկ և Լուի Շարդեն սրճարանի սեփականատերը՝ Կարեն Մարգարյանը, հիմնի Հանս և Ֆրանս ռեստորանը.
-Ռեստորան հիմնելու նպատակը եղել է այն, որ մենք ստեղծենք այնպիսի վայր, որը Հայաստանում չի եղել: Մեզ մոտ մարդիկ հնարավորություն ունեն տեսնել, թե ի՞նչ միս է պատրաստվում կրակի վրա:
Հանսը՝ թմբլիկն է, ֆրանսը՝ նիհարը, նրանցից առաջինը՝ մսեղենի մասնագետն է, իսկ ֆրանսը կատարելագործվել է սոուսների պատրաստման մեջ.
-Քանի որ մենք մսամթերքի և հացաբուլկեղենի արտադրություն ունենք, ստեղծել ենք մի ցանց, որը սպառում է մեր արտադրանքը:
Չբացահայտելով մի քանի գաղտնիքներ, Կարեն Մարգարյանը վստահեցնում է, որ իրենք առաջիկայում ներկայացնելու են նոր պրոեկտներ, լինելու են նոր ռեստորաններ ու սրճարաններ, որոնք տարբերվելու են նախորդներից: