Կարևոր իրադարձություններ

Հայկ Խանումյանի ղալլաթից ու ծեծից մինչև Թուրքիայի վարչապետի զավեշտալի կերպար. Ամսվա ամենածիծաղելի քաղաքական երևույթների TOP 10

11 Հունիս, 2016 16:40
Հայկ Խանումյանի ղալլաթից ու ծեծից մինչև Թուրքիայի վարչապետի զավեշտալի կերպար. Ամսվա ամենածիծաղելի քաղաքական երևույթների TOP 10

Ոմանք իրենց խոսքերով, իսկ ոմանք էլ իրենց կերպարով զվարճացրին հայ հանրությանը և փարատեցին քաղաքական կյանքի ներկայիս ցավն ու ձանձրույթը: Եվ այսպես, այս ամսվա ամենամեծ զավեշտներն էին.

 

1. Բելլա Լալայան

 Կասկածելի ծագման և որակի այսլրագրողը հայտարարեց, որ շատ էլ լավ են արել, որ ծեծել են Արցախի պատգամավորին: Նա շալվար հագնելուն անարժան տեսավ ծեծված ընդդիմադիրին և հայտարարեց, որ երազում է դիկտատուրայի մասին: Հնարավոր է՝այս տիկինը կնախընտրեր ապրել Բաքվում և վայելել ալիևյան դիկտատուրան, բայց նա արդար դիկտատուրայի սիրահար է և նախընտրում է Ստեփանակերտում կերտել սեփականը՝ իր ու իր յուրայինների կերպարով: Այսպիսով,զավեշտների տասնյակի ամենաանհայտ մարդը հաջողեց դառնալ դրա առաջատարը՝ թույլ տալով իրեն ամենաբռի ու ցինիկ արտահայտությունները:

 

2. Արծվիկ Մինասյան
Պարզվում է՝ երբ մենաշնորհները բռնաբարում են մանր ու միջին բիզնեսը, ապա վերջինս պետք է թուլանա և հաճույք ստանա, իսկ էկոնոմիկայի նախարարն էլ նրա համար է, որ այդ պրոցեսում մոմ բռնի և հուշաթերթիկներ սարքի: Ավելին՝ ներկայիս էկոնոմիկայի նախարարն առաջարկեց օրենքով մենաշնորհ սահմանել շաքարի շուկայում: Տնտեսագիտական մտքի այս փայլատակումն այսքան զավեշտալի չէր լինի, եթե այն չհորդեր կրթությամբ տնտեսագետ, կուսակցությամբ սոցիալիստ, անցյալով հակամենաշնորհամոլև վերջապես նախարարի պաշտոն պոկած Արծվիկ Մինասյանից:
 
 
 
3. Սամվել Բաբայան
Հայկ Խանումյանը փառահեղ ընդունելությունկազմակերպեց, նախագահականի դիմաց ցույց արեց ու պաշտպանության բանակի ղեկավարի պաշտոնըպահանջեցԲաբայանի համար, վերջում էլ ծեծ կերավ ու ջարդեց մարմնի տարբեր մասերը: Իսկ Բաբայա՞նը… Զավեշտալիորեն հենց հիվանդանոցում Բաբայանը հայտարարեց, որ հանունիրեն նահատակված Խանումյանը ղալլաթ է արել, որ իր համար պաշտոն է պահանջել: Թերևս Բաբայանը հիասթափվել էր իր ծեծված նվիրյալից, քանի որ վերջինսչէր դիմակայել բոլոր կտտանքներին և բռնության ճնշման տակ վատ բաներ էր գրել իր շեֆիդեմ:
 

 

4. Պյոտր Սվիտալսկի
Նա հայերին անընդհատ կոպտորեն հիշեցնում է, որ Եվրամիությունը Հայաստանին փող է տալիս: Այս ամենը չէր լինի այսքան զվարճալի, եթե հարգարժան դեսպանը չգերազանցեր ինքն իրեն և Եվրամիությունը չհամեմատեր բանկոմատի հետ: Եվրամիության ունեցած ու տված փողը պարբերաբար երեսով տալու Սվիտալսկու հակումը հոգեբանները կարող են բացատրել երկու եղանակով:Առաջինը հարուստ տղամարդու բարդույթն է, որին թվում է, որ իրեն միայն փողի համար են սիրում: Երկրորդ,կյանքում շատ փող չտեսած Սվիտալսկին զարմացած է մնացել մեծ փողեր տնօրինողի իր ներկայիս պաշտոնից:
 
 
 
5. Դավիթ Բաբայան
Արցախում ընդդիմադիր պատգամավորի դաժան ծեծից հետո Արցախի Նախագահի խոսնակը փորձեց արդարացնել տասը հոգով մեկին ծեծելու, խորհրդարանի պատգամավորին ծեծելու և պարզապես մարդուն ծեծելու երևույթը: Պարզվում է՝ ըստ Արցախի պաշտոնական տեսակետի, երբ մեկը վիրավորում կամ նյարդայնացնում է մյուսին՝ հատկապես իշխանության ներկայացուցիչներին, ապա խմբակային ծեծը լավագույն լուծումներից է: Բարեբախտաբար, այս անընդունելի վարքականոնը դեռևս չի մտցվել դպրոցական դասագրքեր: Ավելին, այն հերքվեց Բակո Սահակյանի շատ ավելի ողջամիտ հայտարարությամբ, ով նման վարքագծի մեջ տեսավ սպառնալիք Արցախի ժողովրդավարության համար:
 

 

6. Ռադիկ Մարտիրոսյան
Մեր երկրի ամենաանպիտան ու քոսոտ կառույցի ղեկավարն իրեն թույլ տվեց ողջ երկիրը քոսոտ անվանել, իսկ հետո ցինիկաբար փորձեց իր լեզվի սայթաքումը ներկայացնել որպես հանրության սխալ ընկալում: Պարզվեց, որ նրա նմանները,քոսոտացնելով երկիրը, իրենց որդիների հետ միասին դիզել են բավական մեծ հարստություն: Ակնհայտ դարձավ նաև, որ գերհարուստ ակադեմիկոսի ունեցվածքը հարիր չէ ո՛չ այս քոսոտ երկրին, ո՛չ այդ երկրի հանդեպ իր վերաբերմունքին, ո՛չ իր ունեցած տիտղոսներին, ոչ էլ Ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնում իր բացարձակ անօգուտ գործունեությանը:
 
 
7. Վահան Բաբայան
Կուսակցություններփոխելսիրողայսերիտասարդնիսկապեսքաղաքականդաշտիուրախություննէ: Նաոչմիայներջանկացրելէբազմաթիվկուսակցությունների՝դրանցմեջմտնելուդուրսգալով, այլևհիմաէլստեղծելէհանրապետական կուսակցության ֆիլիալը՝ «Ռեֆորմիստական» կուսակցությունը: Բայց ամենազվարճալին այն է, որ այս նոր կուսակցության առայժմամենակարևոր աշխատանքը սեփական լոգոյի հրապարակային քննարկումն ու ընտրությունն է: Մինչ ազգը քննարկում ու դատապարտում է Հայկ Խանումյանի ծեծը, հակակոռուպցիոն պայքարը, երիտասարդռեֆորմիստները քննարկում են յուր լոգոն:
 

 

8. Գալուստ Սահակյան
Նա դարձյալ հարցազրույց տվեց և, իհարկե, արագորեն հայտնվեց այս տասնյակում: Հունիսի 1-ին նա հայտարարեց, որ երեխաները պարտավոր են մեծանալ… Զավեշտների տասնյակում լիակատար առաջատար լինելու համար նա թերևս պետք է հավելեր, որ մեծերը պարտավոր են ծերանալ, ծերերը պարտավոր են հեռանալ, իսկ արևն էլ պարտավոր է ծագել արևելքում ու մայր մտնել արևմուտքում:
 
 
 
9. Նարեկ Սարգսյան
Հանրությանը զարմացրեց այն զավեշտը, թե ինչու՞ է Գարեգին Նժդեհի արձանը նման ռուսաց թագավոր Պետրոս Առաջինին, իսկ Հայաստանի քաղաքաշինության նախարարը հայտարարեց, որ հայ հերոսի արձանը նման է օտար թագավորին, քանի որ քանդակագործը սովորել է հենց այդ թագավորի հիմնած քաղաքում՝ Պետերբուրգում: Հանրությունը շատ զվարճացավ՝ պատկերացնելով, թե ինչ փրկություն է, որ դրա հեղինակը չէր ապրել ու սովորել Բաքվում, որտեղ ամենուր դրված են Հեյդար Ալիևի արձանները:
 
 
 
10. Սեմիհա Յըլդըրըմ
Տեսե՛ք նրա տեսքը: Կարդացե՛ք նրա ազգանունը՝ Յըլ-դը-րըմ: Ահա այսպիսին է Թուրքիայի ներկայիս վարչապետի կինը: Մեծագույն զավեշտ և հրճվանք: Նրա ամուսնու պաշտոն ստանալուց հետո նա մեկնեց Բաքու և նկարվեց Մեհրիբան Ալիևայի կողքին՝ էլ ավելի զավեշտալի դարձնելով թուրքական էլիտայի ներկայիս պատկերը:
 

 

 
 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին