Կարևոր իրադարձություններ

Կալիֆորնիայում վթարի հետևանքով հայ երիտասարդ է զոհվել (լուսանկարներ, տեսանյութ)

31 Հոկտեմբեր, 2015 13:10
Կալիֆորնիայում վթարի հետևանքով հայ երիտասարդ է զոհվել (լուսանկարներ, տեսանյութ)

ԱՄՆ-ի Բուրբանկի 20-ամյա բնակիչ Ռիչարդ (Տիկո) Փանանյանը զոհվել է ավտովթարից`նրա մարմինը մայրուղու ճանապարհային վահանակին կպած գտել են առավոտյան ժամը 7-ին, հայտնում է ktla.com-ը:

Կալիֆոռնիայի մայրուղու պարեկի վկայությամբ, Փանանյանը իր Ford Fiesta-ն վարել է մեծ արագությամբ` առանց ամրագոտու օգտագործման:

2004 Ford F-150-ի 45-ամյա վարորդը իր ավտոմեքենան վարել է 50 մղոն/ժամ արագությամբ, երբ Փանանյանը թեքվել է ձախ և հարվածել է պիկապի հետևի մասին: Նա դուրս է շպրտվել իր ավտոմեքենայից և ընդհարվել 20 ոտնաչափ բարձրության վրա գտնվող ճանապարհային վահանակին, որտեղ էլ նրան ոստիկանները գտել են մահացած վիճակում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին