Կարևոր իրադարձություններ

Սիրիայում 13.5 միլիոն մարդ մարդասիրական օգնության ու պաշտպանության կարիք ունի. ՄԱԿ

30 Հոկտեմբեր, 2015 22:44
Սիրիայում 13.5 միլիոն մարդ մարդասիրական օգնության ու պաշտպանության կարիք ունի. ՄԱԿ

Սիրիայում շուրջ 13.5 միլիոն մարդ մարդասիրական օգնության և պաշտպանության կարիք ունի:

Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հոկտեմբերի 30-ին նշել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լարկեն:

«Օգնության և պաշտպանության կարիք ունեցողներից ավելի քան 6 միլիոնը երեխաներ են»,- նշել է նա` ընդգծելով, որ տասը ամիս առաջ այդ թիվը կազմում էր 1.2 միլիոն, և այդ ժամանակվանից ի վեր կարիքավորների թիվը կտրուկ բարձրացել է:

Նրա խոսքով` Սիրիայում շուրջ 6.5 միլիոն մարդ գաղթականներ են երկրի ներսում: Ավելի քան 4.2 միլիոն սիրիացիներ լքել են իրենց երկիրը` դառնալով փախստականներ:

«Ավելի քան 11 միլիոն մարդ Սիրիայում օգնության կարիք ունի առողջապահական ոլորտում, իսկ շուրջ ինը միլիոն հնարավորություն չունեն սննդի հիմնական կարիքները հոգալու համար»,- նշել է Լարկեն` ավելացնելով, որ կարիքավորներին օգնություն տրամադրելու հնարավորությունը չափազանց սահմանափակ է, քանի որ 4.5 միլիոն մարդ գտնվում է այնպիսի շրջաններում, որտեղ դժվար է մուտք գործել:

 

Լրահոս

Դիտել ավելին