Կարևոր իրադարձություններ

Այս տարի Անտարկտիդայի վրա մեծացել է օզոնային անցքը. NASA

30 Հոկտեմբեր, 2015 21:33
Այս տարի Անտարկտիդայի վրա մեծացել է օզոնային անցքը. NASA

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անտարկտիդայի ու նրան հարակից տարածքների վրա օզոնային անցքն աճել է վերջին մի քանի տարում առաջին անգամ՝ ծածկելով 28 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք։ Այդ մասին հայտնել է NASA-ի մամլո ծառայությունը։

Օզոնային շերտը բնական վահան է, որը Երկրի մակերևույթը պաշտպանում է կոշտ ուլտրամանուշակագույն ճառագայթներից, որոնք վտանգավոր են կենդանի օրգանիզմների համար։ Ստրատոսֆերային օզոնի կենտրոնացման զգալի անկում Անտարկտիդայի վրա ֆիքսել են 1980-ական թվականներին։

Դրա պատճառը Երկրի մթնոլորտ մեծ քանակությամբ ֆրեոնների արտանետումներն են, որոնց մոլեկուլներն օդի ցածր ջերմաստիճանի դեպքում կործանում են մթնոլորտի վերին շերետերը ։

Озоновая дыра в октябре 2015 года

 

Լրահոս

Դիտել ավելին