Կարևոր իրադարձություններ

Toyota-ն վարորդների համար ներկայացրել է ռոբոտ-ուղևոր

30 Հոկտեմբեր, 2015 18:10
Toyota-ն վարորդների համար ներկայացրել է ռոբոտ-ուղևոր

Ճապոնական Toyota-ն Տոկիոյի 44-րդ միջազգային ավտոսրահի շրջանակում ներկայացրել է ռոբոտ, որը նախատեսված է որպես ուղևոր վարորդի հետ հաղորդակցման համար։ Այս մասին հայտնում է Interfax-ը։

Kirobo Mini ռոբոտը կարող է գնահատել վարորդի հուզական վիճակը խցիկների և բարձրախոսի միջոցով, հաշվի առնել նրա սովորությունները և նախապատվությունները, ինչպես նաև ստեղծել երաժշտական ֆոն: Մարդու հետ շփվելիս սարքը կարող է խոսքին զուգահետ ժեստեր գործադրել։ Նշվում է, որ այն չունի նավիգատորի գործառույթ։

Առայժմ Kirobo Mini-ն կարող է խոսել միայն ճապոներեն:

Ռոբոտ-ուղևորի արժեքի և վաճառքների ժամկետի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։

 

Լրահոս

Դիտել ավելին