Կարևոր իրադարձություններ

Արևելյան բժշկության 5 ոսկե կանոն

30 Հոկտեմբեր, 2015 00:00
Արևելյան բժշկության 5 ոսկե կանոն

Blog.1in.am-ը գրում է.

Արևելքում ասում են, որ ավելի լավ է հետևել առողջությանը, քան հետո բուժվել:

content_chinese-herbs

Բնականաբար, երեխաներին սովորեցնում են հետևել առողջության 5 հասարակ և կանխարգելիչ կանոնների:

1. Սանրել մազերը

Կարելի է սանրել ձեռքով կամ մերսող սանրով ճակատից մինչև մազերի ծայրերը մոտավորապես 100 անգամ: Շարժումները պետք է դանդաղ ու թեթև լինեն: Նման վարժությունը մերսում է գլխի վրա գտնվող կետերը, թեթևացնում ցավը և հանում սթրեսը, բարելավում ճնշումն ու արյան շրջանառությունը: Որպես կանոն, նման վարժություն խորհուրդ է տրվում կատարել առավոտյան:

2. Տրորեք դեմքը

Տաքացրեք ափերը, քանի դեռ դրանք չեն տաքացել, դրեք դեմքին այնպես, որ միջնամատերը դիպչեն քթի կողային հատվածներին: Նրբորեն մերսեք դեմքի մաշկը՝ շարժվելով դեպի ճակատ, իսկ հետո այտեր: Խորհուրդ է տրվում դա անել առավոտյան 30-40 անգամ: Դեմքի կետերի մերսումը կարգավորում է արյան շրջանառությունը, ակտիվացնում գլխուղեղի աշխատանքը և օգնում կնճիռների դեպքում:

3. Մարզեք աչքերը

Ամուր փակեք աչքերը, սեղմեք և արագ բացեք: Աստիճանաբար պտտեք աչքերի խնձորակները աջից ձախ, իսկ հետո՝ ձախից աջ: Վարժությունը դրական է ազդում ոչ միայն տեսողության, այլև լյարդի վրա:

4. Հարվածեք ականջներին

Փակեք ականջներն ափերով և յուրաքանչյուր ձեռքով 12 անգամ հարվածեք ծոծրակին: Հետո ցուցամատը միջնամատին սեղմած՝ հարվածեք ծոծրակին: Արեք այդպես 12 անգամ: Վարժությունը լավ է անել առավոտյան կամ էլ երբ հոգնածություն եք զգում: Այս մերսումն օգնում է ականջներում ձայնի, գլխապտույտի և ականջների հիվանդության դեպքում, բարելավում է լսողությունն ու հիշողությունը:

5. Մերսեք փորը

Դրա համար հարկավոր է շփել ափերը, որպեսզի դրանք տաք լինեն, և դնել պորտի վրա: Մերսեք փորը շրջանաձև շարժումներով՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ, իսկ հետո՝ հակառակը, աստիճանաբար մեծացնելով, իսկ հետո՝ փոքրացնելով օղակներ

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին