Թվում է, թե ինչ կապ կարող է լինել մարդու ընդունած սնունդի և քնելու որակի մեջ: Սակայն գիտնականները վաղուց ապացուցել են, որ սնունդի որակը ուղղակիորեն կապված է լիարժեք քնի հետ:
Շատերը գիտեն, որ քնելուց առաջ շատ ուտելը վատ է, սակայն ոչ բոլորը գիտեն, թե որքան վատ է անդրադառնում հանգիստ քնի վրա կծու սնունդը:
Գիտնականները պարզել են, որ արևելյան խոհանոցի կերակուրները, հատկապես կծու համեմունքներովը, քնից առաջ ուտելով կարող է հանգեցնել անհանգիստ, մղձավանջներով լի գիշերվա:
Բժիշկ Չարլզը կատարել է մի շարք հետազոտություններ և պարզել է, որ նման դեպքերում արագանում է նյութափոխանակությունը, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, իսկ դա կտրուկ մեծացնում է ուղեղի աշխատանքը, հատկապես` քնի արագ փուլի ժամանակ:
Իսկ քնի արագ փուլը գալիս է ամեն 1.5 ժամը մեկ, և բնորոշվում է նրանով, որ հենց այդ ժամանկ են մարդիկ երազներ տեսնում: Եվ այդ երազները վերածվում են մղձավանջների:
Հետևաբար քնելուց առաջ 3 ժամվա ընթացքում պետք չէ ուտել և հատկապես կծու սնունդ ընդունել: Հետազոտությունները ցույց են տվել, որ դրանց մասնակցած 400 մարդկանց 10%-ը կծու սնունդ ընդունելուց հետո մղձավանջներ են տեսել: