Կարևոր իրադարձություններ

Իրանի նախկին նախագահը պատմել է ատոմային զենք ստեղծելու պլանների մասին

29 Հոկտեմբեր, 2015 14:57
Իրանի նախկին նախագահը պատմել է ատոմային զենք ստեղծելու պլանների մասին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին խոստովանել է, որ իր երկիրը պատրաստվել է ատոմային զենք ստեղծել 1980-ական թվականներին:

«Երբ մենք նոր սկսեցինք, մենք պատերազմ էինք վարում և ցանկանում էինք ունենալ (միջուկային զսպման) հնարավորություն, որպեսզի պատրաստ լինենք այն օրվան, երբ թշնամին կարող է կիրառել միջուկային զենք։ Այն ժամանակ մենք կարծել ենք այդպես, սակայն այդ մտադրությունները չեն իրականացվել»,-ասել է նա։

Ռաֆսանջանին այդ կերպ է մեկնաբանել Սադամ Հուսեյնի գլխավորած Իրաքի հետ դիմակայությունը։ Նա ընդգծել է, որ ատոմային ծրագրի նպատակները մշտապես եղել են խաղաղ, սակայն իրենց մտահոգել է իրենց հակառակորդների կողմից միջուկային սպառնալիքը։

Ռաֆսանջանին խոստովանել է, որ մեկնել է Պակիստան և փորձել է հանդիպել այդ երկրի միջուկային ծրագրի հեղինակներից Աբդուլ Քադիր Հանի հետ, սակայն բանակցությունները տեղի չեն ունեցել։

 

Լրահոս

Դիտել ավելին