Կարևոր իրադարձություններ

Մայրաքաղաքի վարչական շրջաններում կսկսվի կակաչների սոխուկների տունկը (լուսանկարներ)

29 Հոկտեմբեր, 2015 14:53
Մայրաքաղաքի վարչական շրջաններում կսկսվի կակաչների սոխուկների տունկը (լուսանկարներ)

Մայրաքաղաքի այգիներում, պուրակներում ու մայթերին հարակից ծաղկային տարածքներում ընթանում են ծաղկասածիլների տեղահանման աշխատանքները: Աշնանը, վեգետացիայի ավարտին զուգահեռ, ծաղկային տարածքները ազատվում ու նախապատրաստվում են կակաչների սոխուկների տնկման համար: Այս տարի Նիդերլանդներից ներկրվել է կակաչի շուրջ 520000 սոխուկ, որոնք նոյեմբերի 5-ից կտնկվեն դեռ նախորդ տարվանից պահեստավորված շուրջ 250000 սոխուկների հետ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին