Կարևոր իրադարձություններ

Սերգեյ Լավրով՝ հոր հայկական արյունը և մոր վրացական արյունը

29 Հոկտեմբեր, 2015 13:28
Սերգեյ Լավրով՝ հոր հայկական արյունը և մոր վրացական արյունը

Լավրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի շրջանավարտներից է։ Նա սկսել է արտաքին գործերի նախարարության ամենացածր աստիճանից և հասել գերատեսչության ղեկավարի պաշտոնին : Այդ պաշտոնը նա զբաղեցնում է արդեն ավելի քան 11 տարի:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մոլի ծխող է։ 2003 թվականին ՄԱԿ–ի կենտրոնակայանում ծխելն արգելելուց  հետո Քոֆի Անանը նրան նկատողություն էր արել , խնդրել չծխել, Լավրովը պատասխանել է.

«Այս տունը   ՄԱԿ–ի բոլոր անդամներին է պատկանում, իսկ Դուք այն ժամանակավոր եք ղեկավարում»։

Ապա շարունակել է ծխել։ 

Քոֆի Անանն այն շատ մարդկանցից է, ով տուժել է Լավրովի սուր լեզվից։ Իր բնակարանի շոգեբաղնիքում նա մի հուշանվեր է պահում: Դա  քար է, որի վրա գրված է. «Այստեղ նախարար Լավրովը գրողի ծոցն ուղարկեց բրիտանացի գործընկեր Ջեկ Սթրոյին»։ Հուշանվերը ռուս դիվանագետի ընկերոջ ձեռքի աշխատանքն է, ով այդ դեպքին ականատես է եղել։ Լավրովը նախկին կուրսեցիների հետ նավարկելիս պետք է զրուցեր Սթրոյի հետ։ Սակայն վերջինը մի քանի անգամ հետաձգել է հեռախոսազանգը։ «Այնուհետև խնդրեցի գործընկերոջս ասել, որ այսօր չեմ կարողանա զրուցել իր հետ», – պատմում է Լավրովը:Իսկ ընկերն այդ խոսքերը բավական ազատ ձևով է մեկնաբանել։ 

Վերջերս Լավրովը  կտրուկ է արտահայտվել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի մասին։ Նա ապշել  է Բորիսովի այն հայտարարությունից, որ« Բուլղարիան, ելնելով ԱՄՆ–ի շահերից, հրաժարվել է էներգետիկ նախագծեր իրականացնել Ռուսաստանի հետ»։

«Ես կամաչեի ընտրողների, երկրի առջև», – ասել է Լավրովը։ 

Դանիել Միտովը հայտարարել է, թե «Լավրովի արտահայտություններն անդաստիարակություն են»։ Լավրովը գիտի հետևյալ լեզուները՝ անգլերեն, ֆրանսերեն և սինգալերեն (վերջին լեզվով խոսում են Շրի Լանկայում: Այնտեղ է եղել նրա առաջին գործուղումը):

Լավրովը հայտնի է «Միստր ոչ» մականունով։ Նրա կուռքերից է Ալեքսանդր Գորչակովն է, ով  30 տարի եղել է ռուսական կայսրության արտաքին գործերի նախարարը :Լավրովի կարծիքով, Ռուսաստանն այսօր ներքին հզորություն ունի, այն ուժեղ է տնտեսապես և սոցիալական խնդիրները հաջողությամբ լուծում է ։ Լավրովը մի քանի անգամ հրաժարվել է զրուցել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:  Մեկ անգամ Քլինթոնին նույնիսկ հիստերիկ է անվանել։Շատերը  պնդում են, թե Լավրովի անզուսպ արտահայտություններն, իրականում, մտածված քայլեր են։ Քաղաքագետ Գեորգի Միրսկին մեկ անգամ ասել է, որ Լավրովը լավ դիվանագետ է և գիտի՝ ինչն ինչոց է: 

 

Լրահոս

Դիտել ավելին