Կարևոր իրադարձություններ

Օբաման երախտագիտություն է հայտնել արքայազն Հարիին ԱՄՆ զորքերի հետ Աֆղանստանում ծառայության համար

29 Հոկտեմբեր, 2015 09:49
Օբաման երախտագիտություն է հայտնել արքայազն Հարիին ԱՄՆ զորքերի հետ Աֆղանստանում ծառայության համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 28-ին, երախտագիտություն է հայտնել արքայազն Հարիին Աֆղանստանում իր ռազմական ծառայության համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

ԱՄՆ նախագահը Մեծ Բրիտանիայի արքայազնին ընդունել է Սպիտակ տանը:

«Ես կցանկանայի երախտագիտություն հայտնել ձերդ արքայական մեծությանը Աֆղանստանում հիասքանչ ամերիկյան զորքերի հետ ծառայության համար»,- ասել է նախագահը: Նրա խոսքով՝ դա արտացոլում է «երկու երկրների միջև հիանալի կապերը»:

Հանդիպման ժամանակ խոսվել է նաև, այսպես ասած, «Չնվաճվողների խաղերի» մասին, որոնք տեղի կունենան հաջորդ տարվա մայիսին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում: Օբաման ընդգծել է, որ «արքայազն Հարիի և մյուսների ղեկավարությամբ այդ նախաձեռնությունը կմիավորի ողջ աշխարհում վիրավորված զինծառայողներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին