Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    383
    389

  • EUR

    409
    423

  • RUB

    4,53
    4,83

Կարևոր իրադարձություններ

Արփինե Հովհաննիսյանն այսօր կառավարության նիստում կներկայացնի մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ. «Հայկական ժամանակ»

29 Հոկտեմբեր, 2015 08:04
Արփինե Հովհաննիսյանն այսօր կառավարության նիստում կներկայացնի մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ. «Հայկական ժամանակ»

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը այսօր կառավարության հերթական նիստում կներկայացնի «Հասարակական կազմակերպությունների», «Հիմնադրամների» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։


Խոսքը բավականին աղմկահարույց փոփոխությունների մասին է, որ անցած տարվա վերջին փորձ արվեց անցկացնել Ազգային ժողովում, բայց հանդիպեց Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների և միջազգային մի շարք կազմակերպությունների հուժկու քննադատությանը։ Օրենքին ընդդիմացող կազմակերպությունները պնդում էին, որ այդ օրենքով իշխանությունները նպատակ ունեն վերահսկողության տակ վերցնել հասարակական կազմակերպությունների գործունեությունը և ձեռք բերել հզոր լծակներ ցանկացած պատրվակով իշխանությունների քիմքին չհամապատասխանող ՀԿ-ների գործանեությունը կասեցնելու համար: Բացի այդ, օրենքով ՀԿ– ներին պարտադրվում էր անցնել ֆինանսական աուդիտ, որը բավականրն թանկ հաճույք է և ոչ բոլոր ՀԿ-ները կարող են դա իրենց թույլ տալ։ Վաղը ներկայացվող փաթեթում, ըստ արդարադատության նախարարության կողմից կցված պարզաբանման. ՀԿ-ների հակափաստարկները հաշվի են առնված։ Որքանով են հաշվի առնված թերևս պարզ կդառնա առաջիկայում:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
 

 

Լրահոս

Դիտել ավելին