Կարևոր իրադարձություններ

Իտալիան դարձել Է գինու արտադրության համաշխարհային առաջատարը՝ առաջ անցնելով Ֆրանսիայից

28 Հոկտեմբեր, 2015 23:33
Իտալիան դարձել Է գինու արտադրության համաշխարհային առաջատարը՝ առաջ անցնելով Ֆրանսիայից

Իտալիան ընթացիկ տարում դարձել Է գինու արտադրության համաշխարհային առաջատարը՝ առաջ անցնելով Ֆրանսիայից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է խաղողագործության եւ գինեգործության միջազգային կազմակերպությունը: Այն հրապարակել Է ընթացիկ տարեշրջանի նախնական արդյունքները:

Նրա փորձագետների գնահատումների համաձայն՝ գինու արտադրությունն Իտալիայում 2015 թվականի արդյունքներով ավելացել Է 10 տոկոսով՝ մինչեւ 48,9 մլն հեկտոլիտր: Միեւնույն ժամանակ Ֆրանսիայում շշալցվելու Է ներկայիս բերքահավաքի 47,4 մլն հեկտոլիտր գինի այն դեպքում, երբ աճը կազմել Է ընդամենը 1 տոկոս: Երրորդ տեղում Իսպանիան Է՝ 36,6 մլն հեկտոլիտրով. գինու արտադրությունը երկրում ընկել Է 4 տոկոսով:

Ընդամենն աշխարհում, ըստ նախնական գնահատումների, 2015 թվականին կարտադրվի 270,7-280,7 մլն հեկտոլիտր գինի: Տարվա ընթացքում գլոբալ աճը կկազմի մոտավորապես 2 տոկոս: Առանձին երկրներ առայժմ չեն ներկայացրել իրենց վիճակագրությունը, այդ թվում՝ Չինաստանը եւ Ռուսաստանը, որոնք համապատասխանաբար 8-րդ եւ 12-րդ տեղն են զբաղեցնում աշխարհի գինեգործական վարկանիշում:

Աշխարհում չորրորդ տեղում ԱՄՆ-ն Է (22,1 մլն հեկտոլիտր, նվազումը կազմել Է 2 տոկոսից պակաս): Նրան հաջորդում են Արգենտինան (13,3 մլն հեկտոլիտր, անկումը՝ 12 տոկոս ), Չիլին (12,8 մլն հեկտոլիտր, տարվա ընթացքում արտադրությունն ավելացել Է 23 տոկոսով):

Ֆրանսիան եւ Իտալիան ավանդաբար մրցում են աշխարհում գինու խոշորագույն արտադրողի տեղի համար: Անցյալ տարի այդ պատվավոր տեղը բաժին Էր հասել բորդոյի եւ բուրգունյան գինու հայրենիքին, իսկ 2013-ին՝ կյանտիի եւ բարոլոյի երկրին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին