Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ վախեր ունեն կենդանակերպի նշանները

28 Հոկտեմբեր, 2015 21:18
Ի՞նչ վախեր ունեն կենդանակերպի նշանները

Խոյ

Նախաձեռնող է, խիզախ և վճռական։ Նրա կատարած քայլերն այնքան խիզախ են, որ գրեթե հասնում են անմտության։ Խոյը շուտ չի հոգնում, և միշտ գործն ավարտին է հասցնում։ Խոյերը շատ մեծահոգի և անկեղծ են, ուժեղ են ինչպես հոգով, այնպես էլ մարմնով։ Այնուամենայնիվ, խոյերին հատուկ է փակ տարածություններից վախը՝ կլաուստրոֆոբիա։ Շատ շփվող են, այդ իսկ պատճառով վախենում միայնությունից՝ իզոլոֆոբիա։ Խոյերը շատ ինքավստահ են, և իրենց կարծիքը միակ ճշմարտությունն են համարում, այդ պատճառով զայրանում են, երբ կասկածի տակ է դրվում իրենց համոզմունքը։ Գերադասում են ազատությունը և անկախությունը, այդ իսկ պատճառով փորձում են խուսափել հակառակ սեռի ներկայացուցչի հետ լուրջ հարաբերություններից։



Ցուլ

Հանգիստ, սիրալիր և ընկերասեր է, սակայն հազվադեպ է լիովին բացվում է որևէ մեկի առջև։ Ցլին լավ կարող են ճանաչել միայն մոտ բարեկամները և ընկերները։ Ցուլը շատ շփվող չէ, նրա համար գլխավորը տունը և ընտանեկան օջախն է։ Գերադասում է հանգստությունը և հարմարավետությունը, խուսափում է վեճերից։ Ցլերը մեծամասամբ չեն հավատում միստիցիզմին, այդ իսկ պատճառով նրանց հնարավոր չէ վախեցնել, օրինակ՝ վամպիրների, ուրվականների մասին պատմություններով, սակայն եթե դեմ առ դեմ հանդիպեն ինչ-որ խորհրդավոր երևույթի, կսկեն վախենալ և փորձել հնարավորինս շուտ մոռանալ միջադեպը։ Իսկ առհասարակ, ցլերը Զոդիակի հազվադեպ հանդիպող նշաններից են, որ սովորաբար ֆոբիաներով չեն տառապում։ Դա բացատրվում է այն հանգամանքով, որ չեն կենտրոնանում մանրուքների վրա։ Ցլերին չեն հետաքրքրում էքստրեմալ բաները, չեն փորձի թռչել օդապարիկով, կամ զբաղել լեռնամագլցմամբ։ Նրանց կյանքում գլխավորը գումարն է, այդ իսկ պատճառով սարսափելի վախենում են դատարկ գրապանով մնալուց։



Երկվորյակ

Զոդիակի նշաններից ամենաանկայունն է, բարդը և հակասականը։ Երկվորյակի տրամադրությունը չափազանց փոփոխական է. նրանց մոտ շատ կտրուկ ծիծաղը վերափոխվում է լացը, սերը՝ ատելության, ուրախությունը տխրության։ Երկվորյակները մանրակրկիտ վերլուծում են բոլոր դեպքերը և երևույթները, ամեն ինչին խելամիտ բացատրություն են գտնվում։ Սակայն նրանց համար դժվար է հաղթահարել մթության, խորության, փակ տարածությունների հանդեպ վախը։ Երկվորյակներն ուժեղ են ֆիզիկապես, սակայն թույլ է նրանց նյարդային համակարգը, այդ իսկ պատճառով, չափազանց ծանր են տանում ցանկացած, գրեթե աննշան զգացմունքային ցավ։



Խեցգետին

Չափազանց ամաչկոտ է, տպավորվող և խոցելի, հաճախ է ներամփոփվում։ Նման բնավորության պատճառով, դեռ մանկուց, նրանց մոտ տարբեր տեսակի ֆոբիաներ են զարգանում։ Ունենում են կլաուստրոֆոբիա (վախ փակ տարածություններից), վենուստրաֆոբիա (վախ գեղեցիկ կանանցից), անդրոֆոբիա (վախ տղամարդկանցից), ինչպես նաև մթությունից, խորությունից, պատժից, հանդիսատեսի առջև ելույթ ունենալուց։ Խեցգետինները շատ նեղացկոտ են և ծայրաստիճան վախենում են ծիծաղի առարկա դառնալուց։ Խեցգետինները սարսափելի վախենում են արագությունից՝ տեխոֆոբիա, ինքնաթիռով թռիչքներից՝ ավիաֆոբիա։ Ինչ վերաբերում է անձնական կյանքին, խեցգետինները շատ կայուն են, և մինչ խորը ծերություն կարող են հավատարիմ մնալ մեկ հոգու։



Առյուծ

Ազնվազարմ է, աշխույժ և չափազանց խիզախ։ Ամենից շատ առյուծները վախենում են իրենց արժանապատվության ոտնահարումից։ Շատ են վախենում ծիծաղի առարկայի վերածվելուց, չհասկացված և չգնահատված լինելուց։ Առյուծը միշտ սպասում է շրջապատի՝ իր նկատմամբ հիացմունքին և բարձր գնահատականներին։ Վախենում են ցանկացած տեսակի ցավից, բժիշկներից, հատկապես՝ ատամնաբույժներից։ Բարձրության վրա կարող են թեթևակի գլխապտույտ ունենալ, իսկ փակ տարածություններից վախենում են. նրանց թվում է, որ պատերը սեղմվում են։



Կույս

Շատ համեստ և նուրբ անձնավորություն են։ Չեն սիրում աղմկոտ շրջապատ, գերադասում են ընկերների նեղ շրջապատը։ Երազկոտ չեն, չափազանց ռազիոնալ են։ շատ վախեր ունեն, օրինակ՝ չափազանց վախենում են իրենց վերաբերյալ այլ մարդկանց կարծիքներից, վախնում են բամբասանքների, ծիծաղի, կատակի առարկա դառնալուց։ Վատ կառավարիչներ են լինում. չեն կարողանում միանգամից մի քանի գործ կատարել, դանդաղկոտ են։ Կույս-տղամարդկանց մոտ հաճախ է լինում վենուստրաֆոբիա (վախ գեղեցիկ կանանցից)։ Բոլոր կույսերը չեն հավատում սիրուն, այդ իսկ պատճառով վախենում են ամուսնությունից։ Վախենում են տարբեր տեսակի միջատներից՝ սարդերից (արախնոֆոբիա), խավարասերներից (բլատտոֆոբիա)։ Կին-կույսերի մոտ այնքան շատ են վախերը, որ նույնիսկ զարգանում է ֆոբոֆոբիա (վախ վախերից)։



Կշեռք

Կշեռքի համաստեղության տակ ծնվածներն ամեն ինչում փորձում են գտնել ոսկե միջինը։ Օժտված են հոգու և մարմնի ներդաշնակությայմբ, հեշտ են գնում փոխզիջումների։ Սակայն ունեն շատ փոփոխական բնավորություն՝ մեկ չափազանց ուրախ են, մեկ չափազանց տխուր։ Կշեռքները չափազանց վախենում են միջատներից և սողուններից, հատկապես՝ օձերից և գորտերից։ Վատ են տանում միայնությունը, հաճախ վախենում են մնալ առանց կյանքի ուղեկցի, այդ իսկ պատճառով փորձում են հնարավորինս շուտ ընտանիք կազմել։ Կշեռքը շատ է վախենում մահից։



Կարիճ

Իիրենց մեջ հաջող համադրում են էներգիան և նպատակաուղղվածությունը, արժանապատվությունը և դիմացկունությունը, տաղանդը և կամքի ուժը։ Կարիճները բավականին հիշաչար են. կարող են տարիներով կուտակել վրդովմունքը, ապա անսպասելիորեն վրեժխնդիր լինել։ Կարիճի համար ամենաառաջնայինն ընտանիքն է, հարազատները։ Կարիճները Զոդիակի այն հազվադեպ նշաններից են, որ գրեթե ոչնչից չեն վախենում։ Սակայն կարող են վախենալ այնպիսի տարօրինակ բաներից, ինչպիսիք են, օրինակ՝ անկյունները, ալբինոսները կամ մոլախաղերը։ Կարիճները շատ փակ անձնավորություններ են, և սարսափելի վախենում են, որ իրենց գաղտնիքները կարող են բացահայտվել։



Աղեղնավոր

Չափազանց նպատակասլաց են և կայուն քայլերով են շարժվում։ Շփվող են, ընկերասեր, չեն վախենում դժվարություններից։ Շատ են սիրում էքստրեմալ բաներ, ռիսկի դիմելը նրանց համար կենսական անհրաշեշտություն է։ Թշնամու հետ կռվում շատ խիզախ են, դիմացից են գրոհում, ետևից չեն հարվածում, հույսը միայն իրենց անձնական ուժերի վրա են դնում։ Աղեղնավորի միակ թերությունը չափից դուրս շռայլությունն է։ Շատ ուրախ, անհոգ անձնավորություններ են, հումորի հիանալի զգացում ունեն։ Չափից դուրս շիտակ են, միշտ ասում են այն, ինչ մտածում են Հավատում են միստիցիզմին և վախենում են անմաքուր ուժերից։ Հաճախ են տառապում նաև կլաուստրաֆոբիայով։



Այծեղջյուր

Երջանիկ նշան է, ում մոտ ծնված օրվանից, հաջողությունները հետևում են մեկը մյուսին։ Անհավատալի աշխատասեր են։ Արտաքինից փոքր-ինչ մռայլ, թափթփված են, սակայն ներքուստ պողպատի նման ամուր են։ Սիրում են միայնություն և վայելում են այն։ Նրանց մոտ գիտակցությունն ավելի ծանրակշիռ է քան զգացմունքները։ Չեն խանդում, տանել չեն կարողանում ծուլությունը։ Այծեղջյուրների մոտ հանդիպում է ագորաֆոբիա՝ վախ մարդկանց բազմությունից, ավիաֆոբիա։



Ջրհոս

Այս նշանի տակ են ծնվել հանճարեղ նկարիչների, գրողների, երաժիշտների, քանդակագործների մեծ մասը։
Շատ հետաքրքրասեր են, հավասարակշիռ, նեղացկոտ չեն, բավականին հանգիստ։ Շփվող են, հաճախ են իրենց շրջապատում բազմությամբ, բայց երբեմն էլ խնդրում են իրենց մենակ թողնել։ Ջրհոսները փոփոխական են, սակայն ամուսնական կյանքում հավատարիմ, սիրող և հոգատար են։ Վախենում են միայնությունից, ցավի զգացումից։



Ձկներ

Բոլոր նշաններից ամենաերազկոտն են։ Չափազանց զգայուն են, խոցելի, նուրբ և այնքան խորհրդավոր, որ
կարելի է նրանց հետ շփվել մի ամբողջ կյանք, բայց այդպես էլ լիովին չհասկանալ նրանց էությունը։ Հավասարակշիռ են, բայց, միևնույն ժամանակ, հաճախ կարող են հասնել զայրույթի։ Ձկները սիրում են միայնություն։ Շատ ռոմանտիկ և անվճռական անձնավորություններ են։ Հավատում են միստիցիզմին, այդ իսկ պատճառով ամբողջ կյանքում կարող են վախենալ անմաքուր ուժերից՝ վհուկներից, ուրվականներից, ոգիներից, այլմոլորակայիններից։ Շատ են վախենում պատիժ կրելուց։ Եթե երեխա-ձկանը խիստ պատժում են, հետագայում այդ վախը կարող է վերածվել սարսափելի ֆոբիայի։ 

 

Լրահոս

Դիտել ավելին