Կարևոր իրադարձություններ

Սեյրան Օհանյանի կինը բժշկական գիտությունների դոկտոր է դարձել

28 Հոկտեմբեր, 2015 19:40
Սեյրան Օհանյանի կինը բժշկական գիտությունների դոկտոր է դարձել

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դարձել է բժշկական գիտությունների դոկտոր:

Այսօր Ռուզաննա Խաչատրյանը սոցցանցի իր էջում գրել է.

«… Իսկ հաղթողների վերքերը չեն ցավում: Պուբլիցիոս Շնորհավորում եմ գիտնականներին, մտավորականներին, համախոհներին՝ միասին կերտած փայլուն հաղթանակի համար:

Ռուզաննա Խաչատրյան Երեւանի պետական բժշկական համալսարանում գործող ԲՈՀ-ի 045 Առողջապահության կազմակերպման մասնագիտական խորհրդի որոշմամբ՝ Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանին շնորհվեց բժշկական գիտությունների դոկտորի (ԺԴ.00.17 թվանիշով) գիտական աստիճան»:

Նշենք, որ Ռուզաննա Խաչատրյանը բժշկական գիտությունների թեկնածու է դարձել 2013 թվականին:

 

Լրահոս

Դիտել ավելին