Կարևոր իրադարձություններ

Հիտլերի մասին կատակերգությունը Գերմանիայում կինովարձույթի առաջատար է դարձել

28 Հոկտեմբեր, 2015 15:42
Հիտլերի մասին կատակերգությունը Գերմանիայում կինովարձույթի առաջատար է դարձել

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ «Նա նորից այստեղ է» (Er ist wieder da) կատակերգությունը, որը պատմում է ժամանակակից աշխարհում Ադոլֆ Հիտլերի արկածների մասին, Գերմանիայում դարձել է կինովարձույթի առաջատար։ Նրան հաջողվել է վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականից դուրս մղել Pixar մուլտֆիլմը։

Կատակերգությունը գերմանական կինոթատրոններում ներկայացվել է հոկտեմբերի 8-ին և 3 շաբաթվա ընթացքում մեծ հանրաճանաչություն է ստացել։ Ֆիլմի ռեժիսոր Դավիթ Վնենդտը հայտարարել է, որ ֆիլմի շնորհիվ մարդիկ արդեն սկսել են ծիծաղել Հիտլերի վրա՝ նրան չդիտարկելով որպես հրեշ։

 

Լրահոս

Դիտել ավելին