Կարևոր իրադարձություններ

Սամվել Կարապետյանի կարողությունն աճել է 1 միլիարդով և հասել 5 մլրդ դոլարի

28 Հոկտեմբեր, 2015 14:37
Սամվել Կարապետյանի կարողությունն աճել է 1 միլիարդով և հասել 5 մլրդ դոլարի

Ամեն տարի մարտ ամսին ամերիկյան Forbes պարբերականը հրապարակում է Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը, որտեղ տեղ են գտնում մեկ միլիարդից ավել կարողություն ունեցող անձիք: 2015թ.-ի ցուցակումներկայացված էր 5 հայազգի գործարար՝ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 8.3 մլրդ դոլար, Քըրք Քրքորյան՝ 4.2 մլրդ դոլար, Սամվել Կարապետյան՝ 4 մլրդ դոլար, Էդուարդո Էռնեկյան՝ 1.9 մլրդ դոլար, Դանիլ Խաչաուրով՝ 1.6 մլրդ դոլար:

Բացի տարեկան ցուցակներից Forbes պարբերականն իր կայքում նաև հրապարակում է աշխարհի միլիարդատատերերի ցուցակի առցանց տարբերակը, որն անընդմեջ թարմացվում է: Այսպիսով, հոկտեմբերի 25-ի դրությամբ միլիարդատերերի ցուցակում ներկայացված հայերի թիվը պակասել է մեկով և կազմել 4: Ցավոք սրտի, այս տարվա հունիսին մահացավ աշխարհի ամենահաջողակ հայ գործարար Քըրք Քրքորյանը և նրա ժառանգորդներից ոչ-ոք դեռևս ցուցակում չի փոխարինել Քրքորյանին:

Ցուցակում տեղ գտաց 4 հայ միլիարդատերից 3-ի կարողությունն այս տարվա մարտի համեմատ չի փոխվել՝ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 8.3 մլրդ դոլար, Էդուարդո Էռնեկյան՝ 1.9 մլրդ դոլար, Դանիլ Խաչաուրով՝ 1.6 մլրդ դոլար: Զգալի աճ է ապահովել միայն «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի կարողություն: Այս տարվա մարտի համեմատ այն աճել է մեկ միլիարդ դոլարով կամ 25%-ով և կազմել 5 մլրդ դոլար

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին