Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի ոստիկանությունը խափանել է 1000-ամյա Աստվածաշնչի վաճառքի փորձը (լուսանկարներ)

28 Հոկտեմբեր, 2015 11:58
Թուրքիայի ոստիկանությունը խափանել է 1000-ամյա Աստվածաշնչի վաճառքի փորձը (լուսանկարներ)

Թուրքիայի հյուսիսային Թոքատ քաղաքում ոստիկանությունը առգրավել է Աստվածաշունչ, որը, նախնական գնահատականներով, կարող է լինել 1000 տարեկան: Այս մասին գրում է The DailySabah-ը:

Հաղորդվում է, որ մասունքը առգրավել են 3 երիտասարդներից` այն վաճառելու փորձի ժամանակ: Գիրքը գրված է տեղի հնագույն լեզվով և պարունակել է ընդամենը 51 էջ: Գրքի շապիկը վնասված է եղել, սակայն ներսի ոսկե նկարները ամբողջովին պահպանվել էին:

Այս տարվա սկզբում նույն քաղաքում գտնվել է նաև Վինսենթ Վան Գոգի «Մարդը ապաստանից» նկարը: Այն առգրավել են մաքսանենգին պատկանող ավտոմեքենայից:

1,000-year-old Bible recovered in central Turkey

1,000-year-old Bible recovered in central Turkey

 
 

Լրահոս

Դիտել ավելին