Կարևոր իրադարձություններ

Իրիկունները աստղերն ու «բեզպիլոտնիկները» չէինք տարբերում՝ էդքան շատ էին. Արցախում վիրավորված զինծառայող

05 Մայիս, 2016 19:27
Իրիկունները աստղերն ու «բեզպիլոտնիկները» չէինք տարբերում՝ էդքան շատ էին. Արցախում վիրավորված զինծառայող

Մուրացանի հոսպիտալի հիվանդասենյակ թիվ 5-ում ենք: Այստեղ են պառկած ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողները:Ապրիլի 21-ին ականի պայթյունից վիրավորված 19-ամյա Նորայր հիշում է՝ պատերազմն անսպասելի սկսվեց, հետո ամեն ինչ խառնվեց իրար:

«Սկզբի օրերը առավոտ-իրիկուն մեզ համար տարբերություն չկար, միշտ արթուն էինք, չենք քնում, չորս օրը ամեն վայրկյան կրակոց էր: Իրիկունները աստղերն ու «բեզպիլոտնիկները» չէինք տարբերում արդեն՝ էնքան շատ էին դրանք»,-պատմում է Նորայրը:

Երազանքների մասին չի հիշում, հիմա մտքում միայն բանակն է, ասում է հենց դուրս գրվեց, գնալու տղերքի կողքին լինի: Առաջնագծի մասին խոսելիս, ասում է՝ տղաներն այնտեղ ամենից շատ հավատի կարիք ունեն. «Երբ թիկունքից ասում են՝ սպասում ենք, ձեր կողքին ենք, դա ավելի ուժ է տալիս»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Լրահոս

Դիտել ավելին