Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110-րդ կմ-ին «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ` Զ. Գ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի մետաղական արգելապատնեշին և ընկել Արփա գետը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Վ. Մ.-ն (ծնված 1977 թ․) դուրս են եկել բեռնատարի խցիկից։
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, վարորդին և ուղևորին դուրս բերել գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ, հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերել գետից, դադարեցրել վառելիքի արտահոսքը և մոտեցրել ավտոքարշակին: