Հռոմի Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է Իսրայելի կողմից Լիբանանում ՄԱԿ-ի զորակազմի բազաների գնդակոծմանը:
«Տագնապով շարունակում եմ հետևել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Կրկին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել կրակը բոլոր ճակատներում։
Թող խաղաղությունը լինի երկխոսության և Ժողովրդավարական ջանքերի միջոցով: Ես Պաղեստինի, Իսրայելի և Լիբանանի տուժած բնակիչների հետ եմ և խնդրում եմ հարգել ՄԱԿ-ի ուժերին»,-հայտարարել է Ֆրանցիսկոս պապը: