Կարևոր իրադարձություններ

Բադալ Մուրադյան փողոցում մեքենաներ են բախվել. կան հոսպիտալացվածներ

13 Հոկտեմբեր, 2024 21:38
Բադալ Մուրադյան փողոցում մեքենաներ են բախվել. կան հոսպիտալացվածներ

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող սուպերմարկետներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բադալ Մուրադյան փողոցի թիվ 63 հասցեի մոտակայքում բախվել են «Toyota» և «VAZ» (վարորդ՝ Մ․ Թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

Լրահոս

Դիտել ավելին