Կոսովոյի իշխանությունները ԵՄ-ի հետ համաձայնագիր են ստորագրել: Այս մասին գրում է «Associated Press»-ը:
Փաստաթուղթը ստորագրվել է Ստրասբուրգում: Այն ստորագրել են հանրապետության վարչապետ Իսա Մուստաֆան և Եվրոպայի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Կողմերը հույս են հայտնել, որ պայմանավորվածությունը լիարժեք կիրականացվի:
Համաձայնագիրը ներառում է Կոսովոյում բիզնեսի բարելավում: Նշվում է, որ Կոսովոն տարածաշրջանում միակ երկիրն է, որի քաղաքացիները առաց վիզայի մուտք չունեն դեպի Արևմտյան Եվրոպա: