Կարևոր իրադարձություններ

Ամերիկացի դերասանուհին իրեն ներկայացրել է Սպիտակ տան մամուլի խոսնակի պաշտոնում

30 Ապրիլ, 2016 20:06
Ամերիկացի դերասանուհին իրեն ներկայացրել է Սպիտակ տան մամուլի խոսնակի պաշտոնում

Ամերիկացի դերասանուհի Էլիսոն Ջեննին սրամտորեն խաբել է լրագրողներին՝ խաղալով ԱՄՆ նախագահի քարտուղարության պաշտոնական ներկայացուցչի դերը: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն՝ հղում տալով անգլիական «Reuters» գործակալությանը:

Նա լրագրողներին հասցրել է ասել այն մասին, որ Բարաք Օբաման այժմ աշխատում է Սպիտակ տանը կայանալիք ավանդական ընթրիքի կատակների վրա, իսկ հետո հայտնվել է իրականում Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնեստը: Ջեննին կատակով սկսել է ներողություն խնդրել նրա համար, որ փորձել է կատարել նրա աշխատանքը: Իսկ հետո արդեն լրջորեն պատմել է թմրամիջոցների դեմ պայքարի մասին, որի համար էլ գնացել էր մամուլի ասուլիսին: 

Էլիսոն Ջեննին 7 տարի խաղացել է Սպիտակ տան ներկայացուցչի դերը ամերիկյան սերիալներից մեկում:

 

Լրահոս

Դիտել ավելին