Կարևոր իրադարձություններ

Հղիի որովայնից պտուղը կտրած ամերիկուհին դատապարտվել է 100 տարվա ազատազրկման

30 Ապրիլ, 2016 14:36
Հղիի որովայնից պտուղը կտրած ամերիկուհին դատապարտվել է 100 տարվա ազատազրկման

Կոլորադոյում դատարանը 36-ամյա ամերիկուհուն դատապարտել է 100 տարվա ազատազրկման հղի կնոջ որովայնից 8-ամսական երեխային կտրելու համար: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հետաքննությունը պարզել է, որ Դայնել Լեյնը մի քանի ամիս հղի է ձևացել:

Նա, մասնավորապես, համացանցից ուրիշների ուլտրաձայնային հետազոտության արդյունքներն է ներբեռնել՝ զուգընկերոջը համոզելու համար, որ հղի է:

2015թ. հղիների համար հագուստ վաճառելու պատրվակով նա իր տուն է կանչել Միշել Ուիլքինսին, որից հետո հարձակվել է նրա վրա և 2 խոհանոցային դանակներով կտրել է նրա պտուղը:

Լեյնի պաշտպանությունը հայտարարել է, որ կբողոքարկի դատավճիռը:

 

Լրահոս

Դիտել ավելին