Կարևոր իրադարձություններ

Ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժած հղի կնոջ և պտղի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում. ՀՀ ԱՆ

28 Ապրիլ, 2016 19:36
Ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժած հղի կնոջ և պտղի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում. ՀՀ ԱՆ

Ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժած 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնիմանկական վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանի խոսքով` պարբերաբար նեղ մասնագետների հետ համատեղ քննարկվում է երեխաների բուժման հետագա ընթացքը, կատարվում է առողջական վիճակի գնահատում: Տղաներն այս փուլում ստանում են բազմապրոֆիլային բուժում: Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում բուժումը շարունակում է վթարից տուժած 37-ամյա հղի կինը:

Մանկաբարձագինոկոլոգիական տեսանկյունից` նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար: Հղին ունի ցավեր կրծքավանդակի շրջանում` պայմանավորված սալջարդերով: Պարբերաբար կազմակերպվում են նեղ մասնագիտական խորհրդատվություններ: ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի փոխանցմամբ` կնոջ և պտղի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժվում է պայթյունից տուժած 3 քաղաքացի: Նրանցից երկուսը գտնվում են քիթ-կոկորդ-ականջաբանության, մեկը` նյարդավիրաբուժության բաժանմունքներում, բոլորի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: 

 

Լրահոս

Դիտել ավելին