Կարևոր իրադարձություններ

Մեկնարկեց լողի Հայաստանի առաջնությունը. հայտնի են առաջին չեմպիոնները

28 Ապրիլ, 2016 18:40
Մեկնարկեց լողի Հայաստանի առաջնությունը. հայտնի են առաջին չեմպիոնները

Երևանի «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում մեկնարկել է լողի մեծահասակների Հայաստանի առաջնությունը:

 

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը հատնում է, որ մրցումային առաջին օրը 50 մ ազատ ոճում Հայաստանի չեմպիոններ դարձան Վահան Մխիթարյանը և Մոնիկա Վասիլյանը: 100 մետր բրաս ձևում ոսկե մեդալակիր դարձան Վանիկ Բարսեղյանը և Էլեն Եսայանը:

 

100 մետր թիկնալողում անգերազանցել էին Արթուր Անտոնյանը և Անի Պողոսյանը: 400 մետր ազատ ոճում լավագույն արդյունք գրանցեցին Արտաշես Ադամյանը և Մոնիկա Վասիլյանը: Նույն տարածության համալիր լողում Հայաստանի չեմպիոններ դարձան Լևոն Խաչատրյանը և Գայանե Կարապետյանը: 200 մետր բատերֆլայ ձևում հաղթեց Արթուր Բարսեղյանը, իսկ 4 x 50 մ ազատ ոճում՝ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի սաները:

 

Առաջնությունն անցկացվելու է մինչև ապրիլի 30-ը: Այս տարի առաջնությանը մասնակցում են Երևանի, Գյումրու և Վանաձորի 120 լողորդներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին