Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    521

  • EUR

    612,5
    624,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

8.9 միլիոն դրամի փոխհատուցում՝ Կոթի համայնքին

28 Ապրիլ, 2016 13:15
8.9 միլիոն դրամի փոխհատուցում՝ Կոթի համայնքին

«2015թ. ամռանը հակառակորդի իրականացրած մարտական գործողությունների արդյունքում անհրաժեշտություն առաջացավ փոխհատուցել Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակչությանը կրած վնասը:

Ընդանուր առմամբ թշնամու հրետակոծությունների պատճառով չհնձված հացահատիկի տարածքների 27.5 հեկտարի կրած նյութական վնասը կազմել է 11 միլիոն 935,5 հազար դրամ:

Գումարի մի մասը տրվել էր նախորդ տարվա վերջին, որը բաժանվել էր բոլոր սեփականատերերին: Նախատեսվում է, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Տավուշի մարզպետարանին կհատկացվի մնացած 8,9 միլիոն դրամ գումարը՝ սահմանամերձ Կոթի համայնքի բնակիչներին հասցված վնասները փոխհատուցելու նպատակով:

Դրա շնորհիվ չիրականացված բերքահավաքի դժվարությունը սահմանամերձ համայնքի բնակիչները իրենց ուսերին չեն զգա»:

Լրահոս

Դիտել ավելին