Կարևոր իրադարձություններ

1 տարով երկարաձգվեց սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված ժամկետը

28 Ապրիլ, 2016 13:01
1 տարով երկարաձգվեց սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված ժամկետը

ՀՀ կառավարությունը նախատեսում է սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված ժամկետ 2017 թվականի հուլիսի 1-ից հետաձգել 2018-ի հուլիսի 1-ը: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Մենք ԱԺ ենք ուղարկել հարկային օրենսգիրքը, որը խոշորածավալ փոփոխություններ է ենթադրում ոչ ﬕայն մոտեցումներում, այլև իրականացման ﬔխանիզմներում: Մենք նախատեսում ենք, որ հարկային օրենսգիրքն ուժի ﬔջ կմտնի 2018 թվականին: Ինձ զեկուցել են, որ ծրագրային ապահովման փոփոխությունները պատրաստ կլինեն ﬕայն 2018թ. շեﬕն: Խորհրդակցելով ՀՀ նախագահի հետ, կարևորելով կենսաթոշակային բարեփոխումների սահուն և անխափան ընթացքը, առաջարկում եմ սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված ժամկետը երկարաձգել ﬔկ տարի՝ տեղափոխելով այն 2018թ. հուլիսի 1-ը»,- ասաց ՀՀ վարչապետը: Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ֆինանսների ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին պատրաստել համապատասխան օրինագիծ և ներկայացնել կառավարության հաջորդ նիստին: Պարտադիր սոցիալական վճարը ներկայում գործում է ﬕայն պետական ծառայողների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին