Կարևոր իրադարձություններ

Օսկանյանից ավելին էինք սպասում. սրանք փչանալու հակում ունեն. «Հրապարակ»

28 Ապրիլ, 2016 08:31
Օսկանյանից ավելին էինք սպասում. սրանք փչանալու հակում ունեն. «Հրապարակ»

«Ճիշտն ասած՝ Վարդան Օսկանյանի կուսակցության ծնունդն ազդարարող հայտարարությունից ավելին էինք սպասում: Օսկանյանի խարիզման, մանավանդ, հուշում էր, որ ի դեմս այդ կուսակցության, գաղափարախոսության առումով կունենանք մի քիչ ավելի լուրջ բան, քան ունենք հիմա, երբ «համախմբյալներն» արդեն շտապել են ասել, որ իրենք այլընտրանք են լինելու:

Այսուհանդերձ՝ կարիք չկար երեւի հենց առաջին հայտարարության մեջ այլ բառերով վերաշարադրել Գագիկ Ծառուկյանի մտքերը եւ դրանք ներկայացնել որպես քաղաքական ուղղություն: Տեղ-տեղ նույնիսկ արտագրել են Ծառուկյանի ելույթը: Օրինակ այս միտքը՝. «Մենք ցանկանում ենք քաղաքական նոր բեւեռի ստեղծման միջոցով հանրությանը տալ այլընտրանքի եւ քաղաքական վիճակը փոխելու իրական հնարավորություն»:

Միայն մի նկատառում, նորածին կուսակցության նախաձեռնող խմբի անդամներին կխնդրեի՝ խնդալու բաներ չասել մամուլին: Այդ ամենը հետո շրջվում է քո դեմ: Օրինակ, երբ Երվանդ Բոզոյանն ասում է, որ «Համախմբումն» առարկայական այնպիսի առաջարկներ է անելու, որ «հասարակությունը պատկեացնի՝ մեր քաղաքական ուժն իշխանությունների մեջ չի փչանալու: Աշխատելու ենք ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա՝ մենք փչանանք», ակամա մտածում ես՝ սրանք փչանալու հակում ունեն, ուղղակի ամեն ինչ անելու են, որ չփչանան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին