Կարևոր իրադարձություններ

ԻՊ-ը ծրագրել էր հարձակում իրականացնել Դավութօղլուի դեմ

27 Ապրիլ, 2016 14:18
ԻՊ-ը ծրագրել էր հարձակում իրականացնել Դավութօղլուի դեմ

Թուրքական «Միլիյեթ» թերթը, վկայակոչելով Թուրքիայի իրավապահ մարմինները, տեղեկացնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները ծրագրել են Թուրքիայի Կոնյա նահանգում հարձակում իրականացնել երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի դեմ:

Կոնյա նահանգում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է ահաբեկչական խմբավորման 9-ը անդամ: Նրանց թվում նաև կին կա:

Ահաբեկիչների հարցաքննության ժամանակ պարզ է դարձել, որ հարձակումը ծրագրվել է իրականացնել Դավութօղլուի` անցյալ շաբաթ Կոնյա կատարած այցի ժամանակ, սակայն ձեռնարկված անվտանգության միջոցառումների արդյունքում ԻՊ-ի անդամներին չի հաջողվել ներթափանցել այն տարածք, որտեղ Դավութօղլուն խոսելիս է եղել նահանգի բնակիչների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին