Կարևոր իրադարձություններ

Հանգիստ ու հանդարտ բնավորությամբ, աշխատասեր ու լավ տղա. գիշերը զոհված զինվորը Վանաձորից է (ֆոտո)

27 Ապրիլ, 2016 13:26
Հանգիստ ու հանդարտ բնավորությամբ, աշխատասեր ու լավ տղա. գիշերը զոհված զինվորը Վանաձորից է (ֆոտո)

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունների հետևանքով այս գիշեր զոհված ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը Վանաձորից է: Hraparak.am-ի տեղեկություններով՝ զոհված զինծառայողը ԵԿՏԱ-ի ուսանող էր: Հայկի մայրը գտնվում է ՌԴ-ում, որտեղ աշխատում էր որպես կարող բանվոր, նա այժմ վերադառնում է Հայաստան: Զոհված զինծառայողի մարմինը դեռևս չեն բերել Վանաձոր: Հայկի հարևանները ցավակցական բազմաթիվ գրառումներ են կատարում սոցիալական ցանցերում, որտեղ նրան բնութագրում են որպես պարտաճանաչ, խելացի ու աշխատասեր, ասում են՝ որոշել էր վերադառնալ բանակից ու անմիջապես աշխատանքի անցներ՝ ծնողների հոգսը թեթևացնելու ու ընտանիքի հոգսը սեփական ուժերով լուծելու համար: Հայկը իրենից մեծ երեք քույր ունի, նրանք ամուսնացած են: Նաավարտել է Եվրոպական տարածաշրջանային քոլեջի Վանաձորի մասնաճյուղը: «Հանգիստ, հանդարտ բնավորությամբ ու վառ տրամաբանություն ունեցող»,-ահա այսպես են բնութագրում Հայկին նրա հարևանները: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Սկզբնաղբյուր` http://lorinews.am/glxavor-temaner-2/8432-hangist-u-handart-bnavorutyamb-ashxataser-u-lav-txa-gishery-zohvac-zinvory-vanadzoric-e-foto.html

 

Լրահոս

Դիտել ավելին