Կարևոր իրադարձություններ

HP-ն թողարկել է Star Wars Special Edition նոթբուքեր՝ խաղացողների համար

08 Հոկտեմբեր, 2015 18:55
HP-ն թողարկել է Star Wars Special Edition նոթբուքեր՝ խաղացողների համար

Hewlett-Packard ընկերությունը թողարկել է նոթբուքերի հատուկ շարք՝ պատրաստված «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագայի ոգով։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է HP-ի կայքում։

Նորույթը ստացել է օպցիոնալ սենսորային 15.6 դյույմանոց էկրան՝ Full HD խտությամբ, ունի մինչև 12 Գբ օպերատիվ հիշողություն։ Ստեղնաշարը ստացել է կարմիր լուսավորում։ Նոթբուքն աշխատում է Intel Core i5-ի և i7 Skylake-ի հիման վրա։ Կախված մոդիֆիկացիայից՝ հասանելի է NVIDIA GeForce 940M գրաֆիկա։

HP Star Wars Special Edition-ը ստացել է մի քանի դիզայներական ֆիրմային առանձնահատկություններ։ Նոթբուքի արժեքը սկսվում է 700 դոլարից։

 

Լրահոս

Դիտել ավելին