Կարևոր իրադարձություններ

Ավտոբուսի պայթյունի մեջ կասկածվող տղամարդու մայրը վաճառել էր գույքը և ողջ գումարը տվել մյուս զավակին. նոր մանրամասներ. Life.panorama.am

26 Ապրիլ, 2016 17:25
Ավտոբուսի պայթյունի մեջ կասկածվող տղամարդու մայրը վաճառել էր գույքը և ողջ գումարը տվել մյուս զավակին. նոր մանրամասներ. Life.panorama.am

Ավտոբուսի պայթյունի մեջ կասկածվող տղամարդը իր մոր  հետ գույքային վեճ է ունեցել: Life.panorama.am-ի աղբյուրի տեղեկացմամբ, մայրը վաճառել էր գույքը և ողջ հասույթը փոխանցել էր մյուս զավակին, ինչն էլ լուրջ ներընտանեկան վեճի պատճառ էր դարձել:

Ըստ տեղեկությունների, միջադեպի պահին տղամարդը պայթուցիկով ուղևորվելիս է եղել մոր տուն, ով բնակվում է Աջափնյակ վարչական շրջանում:

Կայքի աղբյուրների փոխանցմամբ՝ տղամարդը սպանության փորձի մեղադրանքով 13 տարվա ազատազրկման է դատապարտվել և պատիժը կրել է  Հայաստանում, իսկ երկրորդ անգամ դատապարտվել է արտերկրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին