Կարևոր իրադարձություններ

Ինչի համար են ջինսե տաբատի վրայի մետաղական օղակները

26 Ապրիլ, 2016 00:00
Ինչի համար են ջինսե տաբատի վրայի մետաղական օղակները

Tert.am-ը գրում է.

Երևի բոլորն են նկատել ջինսե տաբատի գրպանների վրա եղած մետաղական օղակները, սակայն քչերը գիտեն, թե ինչի համար են դրանք անհրաժեշտ։

Ինչպես նշում է The Independent-ը, դրանք ամրացվում են հագուստի այն հատվածներում, որտեղ կրողի շարժումների հետևանքով պատռվածք առաջանալու հավանականությունն առավել մեծ է: Այս օղակներն օգնում են, որպեսզի գործվածքը չպատռվի ու, ըստ այդմ, հնարավորինս երկար ծառայի կրողին:

Աղբյուրը մանրամասնում է, որ 1870-ականներին ջինսե տաբատները կրում էին բանվորները, որոնց հագին դրանք շատ շուտ էին պատռվում: Ուստի՝ մի անգամ բանվորներից մեկի կինը դիմեց դերձակ  Ջեյքոբ Դևիսին` խնդրելով ստեղծել առավել դիմացկուն ջինսե տաբատներ։

Դևիսի մտքում ի հայտ եկավ տաբատների` տղամարդկանց շարժումներից առավել հաճախ պատռվող հատվածներում նման օղակներ ամրացնելու գաղափարը: Հետագայում դերձակը համագործակցություն սկսեց Լիվայ (Լևի) Ստրաուսի հետ, ինչի արդյունքում ստեղծված տաբատներն իսկական «հիթ» դարձան բանվորների շրջանում։

 

Լրահոս

Դիտել ավելին