Կարևոր իրադարձություններ

Առանձնակի շքեղությամբ է կայացել Վահրամ Բաղդասարյանի դստեր հարսանիքը. «Հրապարակ»

27 Հոկտեմբեր, 2015 07:40
Առանձնակի շքեղությամբ է կայացել Վահրամ Բաղդասարյանի դստեր հարսանիքը. «Հրապարակ»

Շաբաթ օրվա շտաբի ձևավորման նիստից հետո՝ կիրակի օրը, շտաբի բոլոր անդամներով համերաշխ շտապել են «Ֆլորենս» ռեստորանային համալիր, որտեղ առանձնակի շքեղությամբ կայացել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր հարսանիքը, որն ամուսնացել է Աջափնյակ համայնքի ղեկավար Արտավազդ Սարգսյանի հետ։ Նորափեսան նաև Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի քրոջ որդին է։ Հարսանիքին ներկա է եղել իշխանական ողջ էլիտան՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ներկաները հատկապես տպավորված են եղել փեսայի երգով՝ նա աշուղական երգի վարպետ կատարումով է հանդես եկել։ Ի դեպ, Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար դառնալը շատ լավ է եկել Վահրամ Բաղդասարյանի վրա. նա այս տարի իր երկու դուստրերին էլ բարեհաջող ամուսնացրել է:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին