Կարևոր իրադարձություններ

Որևէ մեկն իրավունք չունի լրագրողին վիրավորել.Զոհրաբյան (տեսանյութ)

25 Ապրիլ, 2016 15:38
Որևէ մեկն իրավունք չունի լրագրողին վիրավորել.Զոհրաբյան (տեսանյութ)

«Լրատվամիջոցն իր գործն է անում եւ անկախ նրանից`ո՞ւմ է դուր գալիս լրագրողի աշխատանքը, որևէ պաշտոնյա, ինձնից սկսած՝ երկրի ամենաբարձր պաշտոնյայով վերջացրած, իրավունք չունի լրատվամիջոցին, եթե նա պրոֆեսիոնալ կատարում է իր աշխատանքը, խոչընդոտել նրա աշխատանքը կամ որակումներ տալ: Իհարկե, նման որակումներն, ում կողմից էլ արված լինեն, բացարձակապես անընդունելի են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, երեկ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, 1in.am կայքի լրագրողի դիտարկմանը, որ ոստիկանության բարեփոխումները, ինչի մասին խոսում է ոստիկանապետը, նկատելի չեն, հակադարձել էր. «Ես էլ ձեր մեջ կին չեմ տեսնում»:

Հարցին, թե ոստիկանապետը պե՞տք է ներողություն խնդրի կամ ընդհանրապես հեռացվի պետական կառավարման համակարգից, Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Մեկ բան հստակ է, լրատվամիջոցի աշխատանքը պետք է հարգել: Որեւէ մեկն իրավունք չունի լրագրողին վիրավորել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ պատասխանատվության չափը յուրաքանչյուր անձի բարոյականության սահմաններում է:

 

Լրահոս

Դիտել ավելին