Կարևոր իրադարձություններ

«Չելսին» 60 մլն եվրո կվճարի Մխիթարյանի համար

25 Ապրիլ, 2016 13:42
«Չելսին» 60 մլն եվրո կվճարի Մխիթարյանի համար

Դորտմունդյան «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես պնդում է «BamS»-ը, կարիերան կարող է շարունակել Անգլիայում: «Չելսին» պատրաստ է 60 մլն եվրո վճարել 27-ամյա հայ ֆուտբոլիստի համար: Ավելին՝ անգլիական ակումբը, եթե մերժում ստանա «Բորուսիայի» ղեկավարության կողմից, նույնիսկ կարող է բարելավել առաջարկի ֆինանսական կողմը:

Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 49 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում և այժմ իր ակտիվում 53 միավոր ունի «գոլ+փոխանցում» համակարգով: Մինչև մրցաշրջանի ավարտը նա կարող է մասնակցել ևս 4 խաղի:

 

Լրահոս

Դիտել ավելին