Կարևոր իրադարձություններ

Թուրքի ձեռագիրը չի փոխվի, քանի դեռ միջազգային հանրությունը չի ճանաչել Ցեղասպանությունը. Սուքիաս Ավետիսյան

24 Ապրիլ, 2016 20:48
Թուրքի ձեռագիրը չի փոխվի, քանի դեռ միջազգային հանրությունը չի ճանաչել Ցեղասպանությունը. Սուքիաս Ավետիսյան

Թուրքի ձեռագիրը դարեր շարունակ մնում է նույնը, այն չի փոխվի, քանի դեռ միջազգային հանրությունը չի ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին վկայեց ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը  «Արմենպրես»-ի հետ հարցազրույցի ժամանակ: «Մի բան է հստակ՝ տաս տարի է անցնի, մեկ դար էլ անցնի, թուրքը մնում է թուրք: Նրա ձեռագիրը երբեք չի փոխվի՝ ոչ մի դարում, քանի դեռ միջազգաjին հանրությունն իր կաշվի վրա չի զգացել թուրքի վայրագությունները»-նշեց Սուքիաս Ավետիսյանը:

Հայ ազգը 1915 թվականի ապրիլի 24-ից դասեր քաղել է: Դրա վառ ապացույցը ապրիլյան քառօրյա պատերազմն էր: «Դասեր քաղել ենք ապրիլի 24-ից. դա ցույց տվեց նաև քառօրյա պատերազմը: Դասեր ենք քաղել նաև այս օրերին՝ հույսը դնել միայն մեր, մեր բանակի ու մեր ժողովրդի վրա, որպեսզի թուրքը չփորձի 101 տարի անց կրկնել իր վայրագությունը: Չնայած դրա փորձերն արվում են, բայց մենք դա պետք է կանխենք: Նրանց վայրագությունն ասես արդեն «թակել է միջազգային հանրության դուռը» և նրանք արդեն իրենց մաշկի վրա են զգում Իսլամական պետության ստեղծումը, եվրոպացիներն արդեն այդ ահաբեկչությունները տեսել են: Նրանք պետք է սթափվեն՝ հասկանալով, որ սա միայն 1 ազգի չի վերաբերում, սրանով սկիզբ է դրվել աշխարհի տարբեր մասերում իրականացված ցեղասպանությունների: Միջազգային հանրությունը պետք է ավելի լուրջ քայլեր ձեռնարկի, քան լինի դիտորդի կարգավիճակում»,-հավելեց Սուքիաս Ավետիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին