Կարևոր իրադարձություններ

Դիվանագիտական ասպարեզում ձախողվելով, Բաքուն փորձեց ռազմական ճանապարհով հարց լուծել. Գալուստ Սահակյան

23 Ապրիլ, 2016 18:07
Դիվանագիտական ասպարեզում ձախողվելով, Բաքուն փորձեց ռազմական ճանապարհով հարց լուծել. Գալուստ Սահակյան

Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ-ֆորումին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի անունից ելույթ ունեցավ խորհրդարանի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։


Նա ասաց, որ ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված մեծագույն ու ծանրագույն հանցագործություն, վաղեմության ժամկետ չունի, մանավանդ որ աշխարհը դեռ պարտք ու ասելիք ունի ցեղասպանության կենդանի վկաներին:


Նախևառաջ հոգու ու սրտի ասելիք ունի աշխարհը, արդարության ու ճշմարտության պարտք ունի աշխարհը, անկախ այն բանից իրավական թե բարոյական դաշտում պետք է վերադարձվի այդ պարտքը, արդարությունը պահանջում է, ժամանակը՝ պարտադրում»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:


Ելույթում անդրադարձ եղավ նաև Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիվ գործողություններին: «Չեմ կարող չխոսել ապրիլյան ագրեսիայի մասին, որը սանձազերծեց Ադրբեջանը: Դիվանագիտական ասպարեզում ձախողվելով, Բաքուն փորձեց ռազմական ճանապարհով հարց լուծել, նպատակ ունենալով հասնել Ստեփանակերտ և պայմաններ թելադրել բանակցություններում: Ինչ ստացվեց, հայտնի է բոլորին: Ադրբեջանը ոչ միայն տանուլ տվեց բլից-կրիգը, այլև տանուլ տվեց քաղաքական ու դիվանագիտական հաշվարկներում, բայց հասցրեց իր ստորագրությունը թողնել այն տարածքներում, որոնց ընդամենը մի քանի ժամով է տիրել: Ադրբեջանական բանակի կազմում կռվող վարձկանների ձեռքով ԼՂՀ քաղաքացիների շրջանում, ինչպես նաև երեխաների ու ծերերի շրջանում սպանություն, ՊԲ զինվորների խոշտանգում, անարգում, անդամահատում: Այս ձեռագիրը սկիզբ է առնում Օսմանյան կայսրությունից ու ձգվում մինչև մեր օրերը, Ադրբեջանը իրեն հավասար հարթության մեջ դրեց իսլամական պետության ահաբեկչական խմբավորման հետ »,- շեշտեց ԱԺ փոխնախագահը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին