Կարևոր իրադարձություններ

1915 թվականին հայ բնակչության 20-25 տոկոսը ոչնչացվել է. Սայիթ Չեթինօղլու

23 Ապրիլ, 2016 15:30
1915 թվականին հայ բնակչության 20-25 տոկոսը ոչնչացվել է. Սայիթ Չեթինօղլու

Տեղի է ունեցել անարդարություն․1915 թվականին հայ բնակչության 20-25 տոկոսը ոչնչացվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Թուրքիայի Մարդու իրավունքների ակտիվիստ, գիտնական Սայիթ Չեթինօղլուն՝ Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ։
 

«1915 թ.-ին տասնյակ հազարավոր հայ երեխաներ ու կանայք սպանվեցին, վաճառվեցին, կարելի է ասել նրանց հոգիները գողացան և սրա պատճառով մենք ամաչում ենք ու մենք պետք է փրկվենք այդ ամոթից»,- նշեց նա։

 

Թուրք ակտիվիստը նշեց, որ օրերս Անկարայի մեջլիսում Կարօ Փալյանն իր հետ էր տարել Ցեղասպանության արդյունքում կյանքից զրկվածները լուսանկարները, որը Սայիթ Չեթինօղլուն գնահատեց, որպես կարևոր ժեստը, բայց՝ կիսատ:

 

«Թուրքիայում կար Ստեփան Նշանյան անունով մի գրող, 2,5 տարի է արդեն բանտում է: Այժմ Նշանյանի վիճակը շատ չի տարբերվում այն վիճակից, որում գտնվում էին հայ մտավորականները 1915 թվականի ապրիլի 24-ին : Ես անհանգստանում եմ իմ ընկերոջ կյանքի համար։ Մենք այսօր խոսում են մի մտածելակերպից, երբ կան մարդիկ, ովքեր իրենց գույքը և հարստությունը դիզել են հայերից խլված ունեցվածքով: Ես կարծում եմ, որ այժմ դրա դեմ խոսելը մարդկության պարտքն է»,- նշեց ակտիվիստը։

 

Հարցին՝ արդյո՞ք իր դիրքորոշման արդյունքում խոչընդոտների չի հանդիպում, Սայաթ Չեթինօղլուն պատասխանեց, որ իրեն անգամ չեն թույլատրում մասնակցել կոնֆերանսների: «Ես նույնիսկ չեմ կարողանում իմ կողմից կազմակերպված կոնֆերանսներին մասնակցել՝ ինձ միջոցներ չեն տրամադրում դրա համար»,- հավելեց նա։

 

Թուրք գիտնականը, անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին, որի ընթացքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով նաև խաղաղ բնակիչներ զոհվեցին, նշեց. «Ամեն ինչ շատ պարզ է, սա մի քաղաքականություն է, երբ Ցեղասպանությունը արտահանում են երկրից դուրս: Այսինքն՝ այս ամենը պետք է դիտարկել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների նույն համատեքստում»։

 

Լրահոս

Դիտել ավելին